Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միլանի «Ինտերի» ավագ Լաուտարո Մարտինեսը խոսել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին։ Արգենտինացի հարձակվողը բարձր է գնահատել հայ կիսապաշտպանի մարդկային որակները, աշխատասիրությունն ու անցած ֆուտբոլային ուղին։
«Նա օրինակ է բոլորիս համար։ Երբ խոսում եմ հորս հետ, նա միշտ հարցնում է հանդերձարանի մասին։ Ես միշտ մատնանշում եմ, թե ինչպես է աշխատում Հենրիխը. նա ունի մի մարդու համեստություն, որն արտասովոր կարիերա է ունեցել։ Մենք ամեն օր սովորում ենք նրանից։ Հուսով եմ, որ այն, ինչ նա կորոշի, լավագույնը կլինի իր կյանքի և ընտանիքի համար։ Նա մեզ այնքան շատ բան է տվել»,- Մարտինեսըի խոսքերն է մեջբերում DAZN Italia-ն։
37-ամյա կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետն իտալական ակումբի հետ սպառվում է 2026 թվականի հունիսին:
Հետևեք մեզ՝ այստեղ



