Իրանի նախագահը իրավիճակի զարգացման երեք հնարավոր սցենար է ներկայացրել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին իրադարձություններից հետո Իրանը պետք է մարտի դաշտում ձեռք բերված արդյունքներն ամրապնդի դիվանագիտական բանակցությունների միջոցով՝ գործելով ուժի և ազգային արժանապատվության դիրքերից։ Իսլամական Հանրապետության իրավապահ ուժերի (FARAJA) հրամանատարի և բարձրաստիճան սպաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Նա նշել է, որ այժմ երկրի առջև ծառացած են երեք հնարավոր սցենարներ.
մուտք բանակցությունների մեջ՝ պահպանելով արժանապատվությունն ու ուժը՝ Իրանի իրավունքները պաշտպանելու համար:
«ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» վիճակի պահպանում:
առճակատման և ռազմական դիմակայության շարունակում:
«Ռացիոնալ և տրամաբանական ընտրությունը, որը հիմնված է ազգային շահերի վրա, այն է, որ մարտի դաշտում զինված ուժերի տարած ռազմական հաղթանակը պետք է ամբողջացվի դիվանագիտական ոլորտում, իսկ իրանցի ժողովրդի իրավունքներն ամրագրվեն արժանապատվության և հեղինակության դիրքերից»,- հայտարարել է նա։
Նախագահը նշել է, որ բանակցություններին պատրաստ լինելը ոչ թե զիջում է, այլ մտածված ռազմավարություն։ Նա մեջբերել է մահմեդականության առաջին արական կրոնափոխ Իմամ Ալիի՝ «Նահջ ալ-բալաղա»-ին, ըստ որոնց՝ եթե հակառակորդը խաղաղություն է առաջարկում, այն չպետք է մերժվի, սակայն խաղաղության հասնելուց հետո չի կարելի դրսևորել դյուրահավատություն կամ ինքնագոհություն։ «Իսլամական Հանրապետությունը, ելնելով այդ սկզբունքներից և պահպանելով անվստահությունը հակառակորդի նկատմամբ, բանակցությունները դիտարկում է որպես հնարավոր՝ արժանապատվության, իմաստնության և նպատակահարմարության դիրքերից»։
Փեզեշքիանը հավելել է նաև, որ Իրանի գերագույն ղեկավարության և ժողովրդի շահերը հաշվի առնող համաձայնության հասնելու դեպքում երկիրը կպահպանի իր ստանձնած պարտավորությունները։
Հետևեք մեզ՝ այստեղ



