Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հովհաննեսն ութ ամսական էր, երբ մենք Հայաստանից ընտանիքով տեղափոխ վեցինք Ղա րա բա ղի Քա շա թա ղ ի շրջանի Կովսական քաղաք՝ վերաբնակեցման։ Հովհաննեսս ծնվել է Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղում։ Բարդ տարիներ էին, մեծ դժվարությամբ եմ երեք երեխաներիս մեծացրել։ Հիշում եմ՝ առաջին տարիներին անգամ լույս չկար։ Քիչ-քիչ հարցերը կարգավորվում էին, բայց մանկության տարիներին երեխաների հետաքրքրությունները քիչ էին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Զարուհին՝ Հովհաննեսի մայրիկը։

Որդու մասին խոսելիս նշում է՝ հանգիստ բնավորություն ուներ։ «Ծնողների հանդեպ հարգանքով էր։ Բոլորին օգնության կհասներ, կատակասեր էր։ Իրեն շատ էին սիրում իր հենց հանգստության համար։ Ե՛վ շատ ճարպիկ չի եղել, և՛ շատ հանգիստ։ Ոսկե միջինը գտել էր տղաս»։

Հովհաննեսն ուսանել է Թաթուլ Կրպեյանի անվան դպրոցում, այն ավարտելուց հետո ընդունվել է Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ՝ մասնագիտանալով ավտոմոբիլային բեռնափոխադրումների ոլորտում։ Դպրոցական տարիների մասին խոսելիս տիկին Զարուհին նշում է՝ որդին գերազանց առաջադիմություն չուներ, բայց վատ էլ չի սովորել։ Հովհաննեսի ժամկետային ծառայությունն անցել է Արցախում՝ Ասկերանում։ Նրա ծառայության ժամանակահատվածը համընկել է Քառօրյա պատերազմի հետ։ Մասնակցել է Ապրիլ յան մարտերին։ «Շատ գոհ էր իր ծառայությունից, երբեք չի տրտնջացել»։ Զորացրվելուց հետո Հովհաննեսն ուսումն ավարտել է քոլեջում։ Նա ցանկանում էր աշխատել իր ընտրած մասնագիտական ոլորտում։ Հովհաննեսը և եղբայրը նաև պայմանագրային զինծառայողներ են եղել։ «Ակնայի դիրքերում էր անցնում իրենց ծառայությունը։ Երկու շաբաթ կլիներ, ինչ դուրս էին եկել պայմանագրային ծառայությունից, և այս պատերազմը սկսվեց»։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ Հովհաննեսը պահեստազորային էր, մեկնեց մարտի դաշտ։ «Հենց առաջին օրն սկսվեց հավաքը, և տղաս մեկնեց պատերազմ։ Ժամը տասնմեկն էր, մեր քաղաքապետը եկավ ու ասաց՝ հավաք է, պետք է գնանք»։

Հովհաննեսը եղել է Ջրականում ։ «Սկզբում կապ կար, զանգում էր, զրուցում էինք։ Վերջին օրերին կապն ընդհատվեց։ Հարցնում էինք, թե ինչպես են երկու եղբայրներով։ Երբեք հստակ չեն ասել, թե ինչ է կատարվում մարտի դաշտում։ Կրակոցների ձայները լսել եմ, հարցնում էի՝ Հո՛վ, ձեր մո՞տ են այդ կրակոցների ձայները։ Միշտ արձագանքում էր՝ մա՛մ, մեզանից հեռու է։ Իհարկե, մեզ ոչինչ չէին ասում, որ չանհանգստանայինք։ Բայց հասկանում էինք, որ լարված վիճակ է իրենց մոտ, այն էլ՝ Ջրականում, որն ամենաթեժ կետերից մեկն է եղել։ Բայց միշտ ուրախ է խոսել մեզ հետ, անգամ ձայնի մեջ ժպիտ կար»։

Սեպտեմբերի 30-ին է եղել Հովհաննեսի վերջին զրույցը մայրիկի հետ։ «Հարցրեց. «Մա՛մ, ինչո՞ւ եք մնացել այդտեղ, բոլորը հեռանում են քաղաքից, դուք ինչո՞ւ դուրս չեք գալիս»։ Արձագանքեցի՝ ես հաց եմ թխում։ Հինգ ամիս էր, ինչ ամուսնացել էր։ Ինձ ասաց՝ բոլորդ միասին դուրս եկեք։ Իմ պատասխանն էր՝ մինչև դուք չգաք, ես այս տարածքից դուրս չեմ գա։ Նամակներով շփվեցինք այդ օրը, և իր հետ կապն ընդհատվեց»։

Հոկտեմբերի 3-ին Ջրականում Հովհաննեսը զոհվել է, բայց ընտանիքը շատ ուշ է տեղեկացել այդ մասին։ «Մեծ տղաս վիրավորվել էր, իրեն ընկերները դուրս էին բերել։ Իրենք եղբայրներով միասին են եղել։ Կովսականից գրեթե բոլորը դուրս էին եկել, մի քանի հոգի էին մնացել։ Ես ու ամուսինս մտադրություն չունեինք տեղափոխվելու, զբաղված էինք մեր առօրյա հոգսերով։ Մեծ տղաս զանգահարեց՝ մա՛մ, ինչ կա, ոնց եք, որտեղ եք։ Ասացի՝ տանն ենք։ «Մա՛մ, բոլորը դուրս են գալիս, դուք ինչո՞ւ եք մնացել»։ Իրենք մարտի դաշտում էին, մենք ինչպե՞ս կարող էինք տանից դուրս գալ։ Մեծ տղաս ասաց, որ հոսպիտալում է։ Նա ևս բարդ փուլով անցավ, մինչև հիմա էլ ոտքի մեջ բեկորներ կան։ Հովիկիցս որևէ տեղեկություն չունեինք, իրեն էինք փնտրում»։

Հովհաննեսի ընտանիքը 2020 թվականի դեկտեմբերին է որդուց լուր ստացել։ «Արյուն էի հանձնել, Հովիկիս ինքնությունը ԴՆԹ հետազոտությամբ հաստատվեց։ Բայց մենք իրեն այդպես էլ չտեսանք»։

Տիկին Զարուհին երկու դուստր և երկու որդի ունի։ Ու երբ հարցնում եմ ապրելու ուժի մասին, արձագանքում է. «Ոչինչ առաջվա պես չէ։ Չկա այն նույն ուրախությունը, ինչ նախկինում։ Բայց ամուսիններով փորձում ենք ամուր լինել, երեխաներ ունենք։ Մեր մխիթարությունը, մեր ուժը մեր երեխաներն են։ Եթե իրենք էլ չլինեին, Հովհաննեսից հետո այս կյանքը մեր համար արժեք չէր ունենա»։

Հ. Գ. - Հովհաննես Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Նոր Խարբերդի գերեզմանատանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами