Հայաստանը՝ Երևանում կայանալիք «Դասական Եվրատեսիլ»-ին ընդառաջ
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանը հունիսի 6-ին առաջին անգամ կհյուրընկալի «Դասական Եվրատեսիլ» միջազգային մրցույթը. մայրաքաղաք Երևանը կհամատեղի 11 երկրների մասնակիցների՝ դառնալով դասական երաժշտության համաշխարհային կենտրոն: Մրցույթի օրը պատահական չի ընտրվել. հունիսի 6-ին՝ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, նրա հայրենիքում կհնչի ամենամաքուր ու հոգեցունց երաժշտությունը՝ ևս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը կենտրոնացնելով հայազգի լեգենդի վրա:
«Ուրախ եմ, որ մեր երկրում այնպիսի կարևոր միջազգային մրցույթ է անցկացվում, ինչպիսին «Դասական Եվրատեսիլ»-ն է, ընդ որում՝ ամենևին էլ պատահական չպետք է համարել այս նախաձեռնությունը, քանի որ կառավարությունը շատ աշխատանք է տանում Հայաստանը միջազգային մրցաշարերի, մրցույթների հարթակ դարձնելու ուղղությամբ, և սրանք առաջին հերթին նպաստում են նաև մեր երկրի միջազգային դիրքավորմանը՝ դարձնելով մեր երկիրը ավելի ճանաչելի, տեսանելի, հատկապես այն պայմաններում, երբ մենք խոսում ենք զբոսաշրջային հոսքերի էական ավելացման մասին. պետք է ասել, որ նմանատիպ միջոցառումների անցկացման ազդեցությունն են նաև դրանք»,-մրցույթի շրջանակում այսօր՝ մայիսի 12-ին կայացած մամուլի ասուլիսին նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հավելեց, որ հունիսի 6-ին կայանալիք մրցույթի շրջանակում բուն համերգից բացի սպասվում են մի շարք այլ միջոցառումներ։
«Մենք անցկացնելու ենք դասական երաժշտության մի մեծ տոն, և կարծում եմ՝ սա շատ կարևոր է, որովհետև եվրատեսիլների շարքում, ընդհանրապես, «Դասական Եվրատեսիլը» այդքան էլ հայտնի չէ, և մենք փորձելու ենք հենց միջոցառման շնորհիվ ավելի հանրայնացնել «Դասական Եվրատեսիլը» Հայաստանում: Սա մի մեծ տոն է լինելու դասական երաժշտության, որին մենք մոտ երկու տարի պատրաստվել ենք»,-նշեց նա:
Հայաստանն այս տարվա մրցույթում ներկայացնելու է 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը՝ «Դեպի դասական Եվրատեսիլ» մրցույթում հաղթանակից հետո:
Մրցույթն անցկացվելու է՝ «Հայաստան՝ վայր, որտեղ դասական երաժշտությունը միավորվում է» կարգախոսի ներքո՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Հետևեք մեզ՝ այստեղ



