Հայ ուշուիստները 27 մեդալ են նվաճել Եվրոպայի առաջնությունում
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցած ուշուի Եվրոպայի 20-րդ առաջնությունում Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները նվաճել են 27 մեդալ, որից 14 ոսկե (13 սանդա, 1-ը՝ թաոլու մրցաձևում), 11-ն՝ արծաթե (8` սանդա, 3-ը՝ թաոլու մրցաձևում) , 2-ը՝ բրոնզե (սանդա):
Մեծահասակների պայքարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5-ական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե մեդալ։ Թաոլու ոճում Արտաշես Ալավերդյան - Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր: Սիրանուշ Ավագյան - Չոյ Լի Ֆուտ ոճի պատանիների արծաթե մեդալակիր: Արտաշես Ավագյանը - Հունգար ոճի մեծահասակների ոսկե մեդալակիր, Դաոշու (լայն թուր) ոճում՝ արծաթե մեդալակիր:
Սանդա ոճում Գրիշա Ալիխանյան - պատանիների (45կգ) Եվրոպայի չեմպիոն: Սարգիս Երիցյան - պատանիների (48կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: Ֆելիկս Տերզիկյան - պատանիների (52կգ) Եվրոպայի փոխչեմպիոն:
Ալեքս Խաչատրյան - պատանիների (56կգ) Եվրոպայի չեմպիոն: Պավել Մանգասարյան - պատանիների (60կգ) Եվրոպայի չեմպիոն: Միքայել Ալավերդյան - պատանիների (64կգ) Եվրոպայի չեմպիոն: Կարոլինա Համբարձումյան - երիտասարդների (48կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Մանե Եգանյան - երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Ասպրամ Խոսրովյան - երիտասարդների (56կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր Դավիթ Հովհաննիսյան - երիտասարդների (48կգ) Եվրոպայի չեմպիոն: Կարեն Սահակյան - երիտասարդների (52կգ) Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն: Էրիկ Վիրաբյան - երիտասարդների (65կգ) Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Դավիթ Բաղդասարյան - երիտասարդների (70կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: Տիգրան Թովմասյան - երիտասարդների (75կգ) Եվրոպայի չեմպիոն: Գևորգ Բաղսասարյան - մեծահասակների (56կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: Ավանես Զաքարյանը - մեծահասակների (56կգ) Եվրոպայի չեմպիոն: Ժիրայր Պետրոսյան - մեծահասակների (60կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն: Հրանտ Թադևոսյան - մեծահասակների (65կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: Դավիթ Վարդանյան - մեծահասակների (70կգ) Եվրոպայի եռակի չեմպիոն: Տիգրան Գևորգյան - մեծահասակների (80կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: Գրիգոր Տոնիկյան - մեծահասակների (85կգ) Եվրոպայի բրոնզե մեդալակիր: Գառնիկ Գալստյանը - մեծահասակների (90կգ) Եվրոպայի փոխչեմպիոն: Վազգեն Մուրադյան - մեծահասակների (100+կգ) շրջանաձև մրցապայքի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում Հայաստանը հանդես էր գալիս 29 մարզիկով։ 24 մարզիկ հանդես էին գալիս Սանդա, իսկ 5-ը՝ Թաոլու մրցաձևում։ Հայաստանն առաջնությունում ներկայացված էր նաև մրցավարական անձնակազմով։ Հայաստանի պատվիրակությունը մրցավայր էր մեկնել ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



