Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր` մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող հենապատը փլուզվել է։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում փրկարարները, պարեկները ու համայնքային ոստիկանները պարզել են, որ իրականացվում են շինարարական աշխատանքներ, ինչից էլ փլուզվել է նախկին քրեակատարողական հիմնարկի արտաքին պարիսպը՝ մոտ 4 մետր բարձրությամբ և 30 մետր երկարությամբ, դեպի ներս, փլուզվել է նաև մայթը՝ մոտ 1 մետր լայնությամբ և 30 մետր երկարությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



