Ե՞րբ հանտավիրուսը կհասնի Հայաստան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին օրերին ամբողջ աշխարհում ակտիվորեն քննարկվում է հանտավիրուսի թեման, հատկապես այն բանից հետո, երբ միջազգային լրահոսում հայտնվեցին մահվան դեպքերի մասին տեղեկություններ։ Սոցցանցերում արդեն շրջանառվում են հարցեր՝ արդյոք վիրուսը կարող է հասնել նաև Հայաստան և որքանո՞վ է իրավիճակը վտանգավոր։
ՀՀ մասնագետները, սակայն, այս պահին խուճապի հիմքեր չեն տեսնում։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Հայաստանում հանտավիրուսի տարածման վտանգը ներկայում գնահատվում է ցածր, իսկ իրավիճակը վերահսկելի է։
Հանտավիրուսը հիմնականում փոխանցվում է վարակված կրծողների միջոցով՝ նրանց արտաթորանքների, մեզի կամ թքի հետ շփման արդյունքում։ Մարդուց մարդ փոխանցումը չափազանց հազվադեպ է և արձանագրվել է միայն որոշ շտամների դեպքում։
Մասնագետները նշում են, որ այս պահին որևէ տվյալ չկա, որը կհաստատի վիրուսի մուտքը Հայաստան։ Միևնույն ժամանակ, առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային իրավիճակին։
Past.am-ը հետևում է զարգացումներին և կներկայացնի նոր մանրամասներ՝ պաշտոնական տեղեկությունների հրապարակման դեպքում։
Հետևեք մեզ՝ այստեղ



