16-ամյա տղան դպրոցում հոսանքահարվել է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մալայզիայի Սարավակ նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ դպրոցականներից մեկը մահացել է էլեկտրահարումից՝ երեկոյան աղոթքից առաջ ոտքերը լվանալիս, հայտնում է Mothership-ը։
Ինչպես փոխանցում է Past.am-ը, դեպքը տեղի է ունեցել մայիսի 6-ին՝ երեկոյան ժամերին, Դարո քաղաքում։ Նախնական տվյալներով՝ 15 և 16 տարեկան երկու աշակերտներ էլեկտրահարվել են այն սենյակում, որը նախատեսված էր աղոթքից առաջ լվացվելու համար։
15-ամյա աշակերտին հաջողվել է շտապ տեղափոխել հիվանդանոց, իսկ բժիշկներին չի հաջողվել փրկել 16-ամյա տղայի կյանքը։ Դեպքի պահին սենյակում գտնվել է ևս մեկ 15-ամյա աշակերտ, որը չի տուժել։
Past.am-ի փոխանցմամբ՝ միջադեպից հետո հետաքննությունը վերահսկողության տակ են վերցրել նահանգային իշխանությունները։ Էգանի շրջանի պատգամավոր Ahmad Johnie Zawawi-ն Կրթության նախարարությանը կոչ է արել անհապաղ ստուգումներ անցկացնել Սարավակի բոլոր դպրոցներում՝ նշելով, որ դրանց մի մասը երկար տարիներ չի վերանորոգվել և վտանգ է ներկայացնում աշակերտների ու ուսուցիչների համար։ Նրա խոսքով՝ որոշ դպրոցներում էլեկտրական լարերը չեն փոխվել ավելի քան 15 տարի։
Հետևեք մեզ՝ այստեղ



