Փաշինյանի վարկանիշը կտրուկ անկում է ապրել, դրա համար դռնեդուռ է ընկել. Կոստանյան
БЛОГՓաշինյանի վարկանիշը վարչապետական շրջանի «պատմական մինիմումի» մեջ է, դրա համար է գզիրն ընկել դռնեդուռ ու համոզում, որ նորից իրեն ընտրեն՝ «առաքելությունն» ավարտւն հասցնելու համար։
Ինչ ասես, որ չեն անում համոզելու համար. էլ համերգներ ու փառատոններ, էլ ամառային ճամբարների խոստումներ, երբ դրանք չենք աշխատում, կիրառվում է պատերազմի սպառնալիքի լեզուն, ընդորում հստակ ժամկետ նշելով (սեպտեմբեր)։ Սա պարզապես շանտղություն է։ Շանտաժի լեզվով սեփական ժողովրդին ահաբեկելով, ընդդիմադիրներին ագրեսիվ սպառնալիքներ հասցնելով հավակնում են նորւց զավթել իշխանությունը։ Ցավոք սա որոշակիորեն ազդում է ընտրություններին մասնակցելու՝ քաղաքացիների վճռականության վրա, բայց պետք է մարդկանց բացատրել, որ չընտրելը լուծում չէ, չի կարելի սեփական ձայնի իրավունքը փչել, քանի որ այսպիսով օգնելու եք նիկոլին վերարտադրվել, ինչպես նաև չի կարելի ձայնի իրավունքը վատնել նիկոլի արբանյակ՝ մանր ու միջին ուժերի վրա։ Դուք վստահ եմ շատ լավ գիտեք, թե ովքեր են նրանք։ հետևաբար, պետք է գնալ ընտրության ու քվե տալ սեփական խղճի, մտքի ու համոզմունքների համաձայն։
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
5
Поздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и Мира



