Հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում. Արտակ Զաքարյան
БЛОГԳերմանիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ՝ պատերազմի ավարտից քսան տարի անց և Հոլոքոստի (ցեղասպանության) համար փոխհատուցումների վճարումը սկսելուց տասներկու տարի անց՝ 1965թ-ին։ Նույնիսկ Գերմանիայի ճանաչումից ու փոխհատուցումից տարիներ հետո, միևնույն է, այս հարցը քաղաքականապես ցավոտ հարց էր երկու կողմերի համար։ Որովհետև հիմքում կար բարոյա-հոգեբանական մեծ խնդիր: Իսրայելում հասարակության զգալի մասը կտրականապես դեմ էր գերմանական պետության հետ ցանկացած հարաբերությունների։ Գերմանիայի պահպանողականները ևս դիմադրում էին:
Արցախը հանձնելուց, հազարամյա Արցախից հրաժարվելուց, սանձազերծված պատերազմից, հումանիտար աղետ դարձած բլոկադայից, ցեղասպանական վտանգից, գերևարություններից ու տարածքների օկուպացիայից ընդամենը երեք տարի անց, առանց բարոյականության նշույլի՝ գործող կառավարությունը հրճվանքով է խոսում Արցախի հարցը հարյուրամյա «փակելու» և ազերների հետ հարաբերությունների մասին:
Ադրբեջանն առ այսօր, ոչ մի քայլ, ոչ մի կոնկրետ գործողություն, վստահության ոչ մի հիմք չի՛ տվել, որպեսզի Հայաստանում մարդիկ մտածեն (ՔՊ -ին ու նրա անգիտակից զանգվածին չի վերաբերում) հնարավոր խաղաղության իրական հեռանկարի մասին: Էլ չեմ խոսում հարաբերությունների իրական կարգավորման մասին:
Ընդհակառակը՝ հետևելով Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երևում է, որ նա ոչ թե խաղաղության, այլ ապագայի նոր պատերազմին է պատրաստվում:
Երբ դեռ չեն սպիացել Եռաբլուրի վերքերը, երբ հայրենի օջախներից բռնի տեղահանված արցախցիները դեռ չեն գտել իրենց տանիքը, երբ ազերիների հայատյացության էյֆորիան նոր թափ է հավաքում՝ սրանք, տրորելով հայ ժողովրդի ազգային շահերն ու բարոյա-հոգեբանական ապրումները՝ ձգտում են Հայաստանում ստանձնել օտարների երկարաժամկետ նամեստնիկի դերը:
1
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
4
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи
5
Отношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика



