Իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը․ Ռոման Մուրադյան
ПОЛИТИКАՌոման Մուրադյանը գրում է՝
Առաջադրվելով որպես թեկնածու՝ իմ գլխավոր նպատակն եմ համարում քաղաքականության մեջ մարդկային հարաբերությունների և ներքին համերաշխության վերականգնումը։ Լինելով փոքր պետություն և ազգ՝ մենք չունենք հնարավորություն՝ մեր էներգիան վատնելու ներքին պառակտումների վրա։ Ցավոք, այսօր ցանկացած նոր նախաձեռնություն ու գործունեություն անմիջապես ենթարկվում է պիտակավորման. մարդկանց բաժանում են սևերի ու սպիտակների, հների ու նորերի՝ ստեղծելով ներքին թշնամանք։
Ես պատրաստվում եմ իմ օրինակով ցույց տալ, որ տարբեր քաղաքական գաղափարներ ու մտքեր ունենալը չպետք է խոչընդոտի միմյանց հանդեպ փոխադարձ հարգանքին։ Եվ վերջապես, միայն ներքին համերաշխության ու միմյանց լսելու կարողության շնորհիվ կարող ենք ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ կձևավորվի արդյունավետ կառավարում, և որտեղ կշահի մեր երկիրը
«Հանրապետություն» կուսակցություն։
Քվեաթերթիկ N 11
Քվեաթերթիկ N 11
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



