Պարզվել է Երևանում տուն մխրճված բեռնատարի և մնացած մեքենաների վարորդների ինքնությունը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ավագ քննիչ Հայկ Ասրյանի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է երեկ՝ մայիսի 13-ին, Երևանի Դավիթ Բեկ փողոցում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած բեռնատարի վարորդի ինքնությունը։
Պարզվել է, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 35-ամյա Էմին Ս․-ն է։Քննչական բաժնում պարզվել է նաև, որ նրա բեռնատարը բախվել է Էրիկ Ստեփանյանին պատկանող «Jeep Cherokee» մակնիշի և Արկադի Ոսկանյանին պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենաներին, ապա՝ Արտակ Դանիելյանին պատկանող «Hyundai» մակնիշի ավտոմեքենային, և մոտ 1 կմ առաջ ընթանալով՝ դուրս է եկել երթևեկելի գոտուց, մտել Դավիթ Բեկ փողոցի թիվ 45 հասցեի տան բակ, բախվել բետոնե շինության և այլ էլեմենտների։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Հետևեք մեզ՝ այստեղ



