Տղան փորձել է փրկել խեղդվող աղջկան, բայց խեղդամահ է եղել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Sputnik Kyrgyzstan-ի փոխանցմամբ՝ ողբերգական պայմաններում մահացած ղրղզ մարզիկ Մեդեթ Ժենալիևի ընկերը՝ Թեմիրլան Մուկտարբեկ Ուլուն, պատմել է Issyk-Kul լճում տեղի ունեցած դեպքի մանրամասները։
Նրա խոսքով՝ ընկերները լճի ափ էին գնացել ժամը 17:00-18:00-ի սահմաններում։ Այդ ժամանակ նավամատույցներից մեկի մոտ գտնվել են երեք անչափահաս աղջիկներ։
Տղամարդիկ ջուրը մտնելուց առաջ որոշ ժամանակ գնդակ են խաղացել։ Սակայն ուժեղ ալեկոծության պատճառով որոշել են հեռանալ ափից՝ մինչ այդ երեխաներին զգուշացնելով ավելի զգույշ լինել։
Քիչ անց ափից օգնության ճիչեր են լսվել․ աղջիկներից մեկը սկսել է խորտակվել։
«Մեդեթն անմիջապես վազեց ու ցատկեց նավամատույցից։ Ես վազեցի նրա հետևից, բայց ջուրը մտա ափից, բռնեցի աղջկան և լողալով վերադարձա», — պատմել է Թեմիրլանը։
Նրա խոսքով՝ ավելի ուշ մի տղամարդ, որը կայակով մոտեցել էր նրանց, օգնել է դուրս գալ ափ։
«Այդ պահին մենք արդեն կորցրել էինք Մեդեթին», — հավելել է նա։
Թարգմանությունը՝ Past.am-ի
Հետևեք մեզ՝ այստեղ



