«Սևան»-ի քրեակատարողական ծառայողները կնոջ են ձերբակալել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Սևան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալի կինը փորձելու է թմրամիջոց փոխանցել հիմնարկ։
Իրացնելով ստացված տեղեկությունները՝ օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ մայիսի 15-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, խուզարկության են ենթարկել երկարատև տեսակցության եկած կնոջը։
Խուզարկության արդյունքում՝ կնոջ հագին եղած սպորտային կոշիկների միջից հայտնաբերվել է 10 փաթեթ, որոնցում առկա են եղել ընդհանուր՝
5,8 գր դեղնավուն զանգված,
6,2 գր բաց դարչնագույն, փոշենման զանգված,
6 գր մարիխուանային նմանվող զանգված,
5 գր սպիտակ, բյուրեղանման զանգված։
Կինը ձերբակալվել է «Սևան» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված փաթեթների հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։
Քրեակատարողական ծառայություն
Հետևեք մեզ՝ այստեղ



