Ереван, 16.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Փաշինյանն ընկել է ռելսերից. ՀՀ քաղաքացիների զգալի մասի իրավունքները խախտված են. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

vz.ru–ն «Փաշինյանը զրկել է հայկական Սփյուռքի համայնքներին ընտրելու իրավունքից» վերնագրով հոդվածում գրում է, որ քաղաքացիները կկարողանան քվեարկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններում միայն երկրի ներսում. արտասահմանում ընտրատեղամասեր չեն բացվի, հայտարարել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Մասնագետները կարծում են, որ այս քայլը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է օգտագործել ցանկացած միջոց առաջիկա ընտրություններում իր կուսակցության հաղթանակն ապահովելու համար, նույնիսկ եթե դա նշանակում է հազարավոր քաղաքացիների հանել ցուցակից: Այսպիսով, Հայաստանը արտասահմանում ընտրատեղամասեր չի բացի, և քաղաքացիները պետք է անձամբ ներկա լինեն Հայաստանում քվեարկելու համար: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակը դա բացատրել է 2012 թվականին Հայաստանի ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններով։

«Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե ինչպես անցկացնել ընտրությունները։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ աշխարհում կա մի քանի երկիր, որոնց քաղաքացիներն աշխարհաքաղաքական և տնտեսական պատճառներով ավելի շատ նախընտրում են ապրել արտասահմանում, քան տանը։ Հետխորհրդային տարածքում դրանց թվում են Ուզբեկստանը, Տաջիկստանը և Հայաստանը», - բացատրել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի եվրոպական ուսումնասիրությունների ամբիոնի պրոֆեսոր և «Վալդայ» ակումբի փորձագետ Ստանիսլավ Տկաչենկոն։ Նրա խոսքով, նման երկրներում արտասահմանում գտնվող քաղաքացիների համար ընտրությունների կազմակերպումը համարվում է գործնականում պարտադիր։ Ի վերջո, ընտրելու իրավունքը ամրագրված է ցանկացած ժամանակակից Սահմանադրությամբ։ «Այս ֆոնի վրա, նույնիսկ եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշի պահանջել քաղաքացիներից ներկա գտնվել հանրապետությունում քվեարկելու համար, առաջանում է այն հարցը, թե արդյո՞ք նման գործողությունը համապատասխանում է հիմնարար օրենքին», - պնդել է նա։ «Իրականում Փաշինյանը, ինչպես ասում են, ընկել է ռելսերից։ Նա անում է ամեն ինչ, որպեսզի վերացնի իր քաղաքական մրցակիցներին և իր կողմը գրավի եվրոպացիներին։ Ի վերջո, եթե նայեք վերջին իրադարձություններին, այսինքն՝ ռուսաֆոբ հայտարարությունների աճին, ընդհանուր արտաքին միջավայրին, եվրաինտեգրման խոստումներին, Սփյուռքի քվեարկության արգել քին, ապա այս ամենը միայն նպատակ ունի ապահովել ներկայիս վարչապետի հաղթանակը», - կարծիք է հայտնել վերլուծաբանը: Նա ենթադրել է, որ Ռուսաստանի իշխանությունները ուշադիր կհետևեն հանրապետությունում քվեարկության գործընթացին և «երկու անգամ կմտածեն, նախքան ընտրությունները ազատ և արդար ճանաչելը»:

Քաղաքագետ Վլադիմիր Կորնիլովը ևս ունի նմանատիպ տեսակետ: Նա կարծում է, որ իշխանությունները դիտավորյալ են բացառել երկրից դուրս ապրող սփյուռքը: «Եվ դա՝ չնայած այն հանգամանքին, որ հայերի մեծամասնությունը բնակվում է Ռուսաստանում: Այսպիսով, ըստ էության, մենք կարող ենք խոսել հանրապետության քաղաքացիների մի զգալի մասի իրավունքների խախտման մասին», - ասել է նա:

Զրուցակիցը նաև նշել է այն մասին, թե «ինչպես են փոխվում այն կանոնները, որոնց վրա հիմնված է արևմտյան աշխարհը»: «Երբ խոսքը, օրինակ՝ Մոլդովայում և ԵՄ-ում ընտրությունների մասին էր, բոլորը հասկանում էին, որ վճռորոշ եվրոպամետ քվեարկություն կարող է անել Եվրոպայում ապրող սփյուռքը, և բոլորը պնդում էին արտասահմանում ընտրատեղամասերի պարտադիր բացման վրա, - որպես օրինակ է բերել վերլուծաբանը,– սակայն, երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանում ապրող հայկական սփյուռքին, ապա Արևմուտքը պնդում է, որ կամքը արտահայտելու հնարավորության բացակայությունը «նորմալ» է, և որ դա «չարաշահումներից խուսափելու» միակ միջոցն է: Այս ֆոնին ես ընդունում եմ, որ եթե ընտրությունները ակնհայտորեն կեղծված լինեն, Մոսկվան լրջորեն կքննարկի դրանք ընդհանրապես ճանաչելու հարցը»: Իսկ, ընդհանուր առմամբ, իրավիճակը Հայաստանում ներկայում բավականին լարված է, ասել է նա: Ձերբակալություններով ընդդիմության համար խոչընդոտներ են ստեղծվում Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակն ապահովելու համար: «Միևնույն ժամանակ, Ռուսաստանի համար կարևոր չէ, թե ով կդառնա հանրապետության վարչապետ: Միակ հարցն այն է, որ ընտրությունները չվերածվեն ֆարսի։ Եվ իմ կարծիքով, այս պահին որոշակի խնդիրներ կան այդ հարցում», - ափսոսանքով նշել է Կոռնիլովը։ «Հաշվի առնելով դա՝ մեր երկիրը կարող է ավելի ակտիվորեն արտահայտել իր մտահոգությունը տեղի ունեցողի վերաբերյալ, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել դրա վրա և փորձել ապահովել, որ բոլոր հայ քաղաքացիները կարողանան իրականացնել իրենց իրավունքները առաջիկա ընտրություններում», - ընդգծել է քաղաքագետը։

Քաղաքագետ Պավել Դանիլինն էլ իր հերթին նշել է, որ բազմաթիվ երևանցիներ՝ հատկապես երիտասարդ սերունդը, ողջունում և ընդունում են դրական կապերը Մոսկվայի հետ, չնայած ավելի քիչ են ցավում Լեռնային Ղարաբաղի կորստի համար, քան ավագ սերունդը կամ մարզերի բնակիչները։ Դա նաև խնդիր է Փաշինյանի համար։ «Այս ֆոնի վրա նրա համար կարևոր է քվեարկությունից բացառել հանրապետությունից դուրս ապրողներին, ովքեր կարող են քվեարկել գործող կառավարության դեմ։ Այսպիսով, նա առավելության պայմաններ է ապահովում իր և իր կողմնակիցների համար», բացատրել է վերլուծաբանը։ Նա նաև նշել է, որ Հայաստանի ներկայիս ուղին մեծապես նման է Մոլդովայի և Ռումինիայի ուղուն։ «Այնտեղ իշխանությունները նմանատիպ բաներ արեցին՝ փորձելով ապահովել եվրոպամետ, բայց իրականում հակառուսական ուժերի հաղթանակը։ Բայց եթե ավելի խորը նայենք, ապա ակնհայտ է դառնում Ուկրաինայի ուղին, որը սկսվել է դեռ 2014 թվականին և շարունակվու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян