Տեղեկատվական աղմուկի ֆոնին ԶՊՄԿ-ն շարունակում է աշխատել հանուն երկրի տնտեսության
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Վերջին շրջանում տեղեկատվական դաշտում կրկին ակտիվացել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեմ ուղղված հրապարակումները, որոնցում փորձ է արվում ստվերել ոչ միայն ընկերության տնտեսական նշանակությունը, այլ նաև նրա հեղինակությունը։ Ընդ որում, հաճախ շրջանառվող թեզերը կառուցված են ոչ ամբողջական տվյալների, մանիպուլյատիվ մեկնաբանությունների և քաղաքական ենթատեքստերի վրա։
ԶՊՄԿ-ն տարիներ շարունակ եղել և շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության առանցքային հենասյուներից մեկը։ Ընկերությունը հազարավոր աշխատատեղեր է ապահովում, զգալի հարկային մուտքեր է ձևավորում պետական բյուջեի համար և մեծ ազդեցություն ունի երկրի արդյունաբերական ոլորտի կայունության վրա։ Այդ ֆոնին տարօրինակ չէ, որ ցանկացած տնտեսական կամ քաղաքական գործընթացի ժամանակ փորձ է արվում կոմբինատը դարձնել շահարկումների թիրախ։
Past.am-ի գնահատմամբ՝ հատկապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ որոշ հրապարակումներում փորձ է արվում հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե ԶՊՄԿ-ն կորցնում է իր տնտեսական նշանակությունը։ Մինչդեռ իրական պատկերն այլ է․ վերջին տարիներին կոմբինատը եղել է Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկը, իսկ առանձին ցուցանիշների փոփոխությունները չեն կարող ջնջել այն փաստը, որ ընկերությունը շարունակում է մնալ երկրի տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից։
Ավելին, ոլորտի մասնագետները բազմիցս նշել են, որ մետաղների միջազգային շուկաներում տեղի ունեցող փոփոխությունները, գների տատանումները և տեխնիկական հաշվարկների առանձնահատկությունները հաճախ սխալ կամ միտումնավոր կերպով ներկայացվում են հանրությանը՝ աղմկահարույց վերնագրերի տեսքով։
Վերջին օրերին փորձ է արվում նաև քաղաքական ենթատեքստ հաղորդել ԶՊՄԿ-ի գործունեությանը։ Սակայն մինչ այժմ որևէ փաստ չի ներկայացվել, որը կհաստատի կոմբինատի ներգրավվածությունը քաղաքական գործընթացներում։ Փոխարենը, հանրությունը ականատես է լինում հերթական տեղեկատվական արշավին, որի թիրախում Հայաստանի խոշորագույն հարկատուներից մեկն է։
Past.am-ը կարծում է, որ նման մոտեցումները վտանգավոր են ոչ միայն կոնկրետ ընկերության համար, այլ նաև ամբողջ երկրի տնտեսական միջավայրի։ Երբ Հայաստանի արդյունաբերության կարևորագույն դերակատարներից մեկի շուրջ անընդհատ ստեղծվում է արհեստական աղմուկ, դա ազդում է ներդրումային մթնոլորտի, բիզնես վստահության և տնտեսական կայունության վրա։
Տնտեսական խնդիրների ու արտաքին մարտահրավերների պայմաններում Հայաստանի համար չափազանց կարևոր է պահպանել խոշոր արտադրական կենտրոնների բնականոն գործունեությունը, այլ ոչ թե դրանք դարձնել քաղաքական կամ տեղեկատվական պայքարի գործիք։ Իսկ ցանկացած քննադատություն պետք է հիմնված լինի փաստերի և մասնագիտական գնահատականների վրա, ոչ թե ենթադրությունների ու աղմկոտ վերնագրերի։
Հետևեք մեզ՝ այստեղ



