Մյունխենի «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Քյոլնին»
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի առաջնության վերջին՝ 34-րդ տուրում չեմպիոնի կոչումը վաղաժամ նվաճած Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 5-1 հաշվով ջախջախեց «Քյոլնին»։
Մյունխենցիների կազմում փայլեց Հարի Քեյնը՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ (10, 13, 69): Տանտերերի կազմում մեկական անգամ աչքի ընկան նաև Բիշոֆն (22) ու Նիկոլաս Ջեքսոնը (83): Հյուրերի կազմում հեղինակության գնդակը 18-րդ րոպեին խփել էր Սաիդ էլ Մալան:
Այսպիսով, 2025/26 մրցաշրջանի արդյունքներով գերմանական Բունդեսլիգան լքեցին 17-րդ և 18-րդ հորիզոնականները զբաղեցրած համապատասխանաբար «Հայդենհայմը» և «Սանկտ Պաուլին» (26-ական միավոր):
16-րդ տեղում հանգրվանած «Վոլֆսբուրգը» (29 միավոր) իր տեղը բարձրագույն խմբում պահպանելու համար կանցկացնի անցումային հանդիպումներ: Վտանգավոր գոտուն մոտ գտնվող «Քյոլնն» ու «Վերդերը» 32-ական միավորով վերջնականապես ապահովագրեցին իրենց և պահպանեցին տեղերը ակումբային բարձրագույն առաջնությունում:
Հետևեք մեզ՝ այստեղ



