«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթ»-ին և բարձրացավ 3-րդ հորիզոնական
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանի 37-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունել էր «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում կայացած գոլառատ հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3։2։
Խաղի հաշիվն արդեն 5-րդ րոպեին բացեց մանկունիանցիների պաշտպան Լյուկ Շոուն։ Երկրորդ խաղակեսում՝ 53-րդ րոպեին, հյուրերի ֆուտբոլիստ Մորատոն վերականգնեց հաշվի հավասարությունը, սակայն ընդամենը երկու րոպե անց Մաթեուս Կունյան կրկին առաջ մղեց «Մանչեսթեր Յունայթեդին»։
76-րդ րոպեին Բրիան Մբեմոն խփեց դաշտի տերերի երրորդ գնդակը՝ ամրապնդելով առավելությունը։ «Անտառապահներին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 78-րդ րոպեին՝ Մորգան Գիբս-Ուայթի դիպուկ հարվածի շնորհիվ, սակայն խաղը փրկել նրանց այդպես էլ չհաջողվեց։
Այս հաղթանակից հետո Մայքլ Կարիկի գլխավորած թիմը վաստակեց 68 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը։ Վիտոր Պերեյրայի գլխավորած «Նոթինգհեմ Ֆորեսթը» 43 միավորով 16-րդն է։
Հետևեք մեզ՝ այստեղ



