Ռուսաստանում առաջարկել են սոցցանցերի հասանելիությունը սահմանափակել 14 տարեկանից փոքր երեխաների համար
ФОТОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ Հանրային պալատի (ՀՊ) օրինագծերի և այլ նորմատիվ ակտերի հանրային փորձաքննության հանձնաժողովի անդամ Եվգենի Մաշարովը РИА Новости-ի հետ զրույցում առաջարկել է դիտարկել սոցիալական ցանցեր մուտքը միայն 14 տարեկանից թույլատրելու հնարավորությունը։
«Խելամիտ սահմանափակումներ, անշուշտ, անհրաժեշտ են։ Մի շարք արտասահմանյան երկրներում նման փորձն արդեն կիրառվում է, հասանելիության տարիքային շեմը միջինում տատանվում է մոտ 16 տարեկանի սահմանում։ Կարծում եմ, որ եթե սահմանվի հասանելիության շեմ, ապա խոսքը կարող է լինել 14 տարեկանից», - ասել է Մաշարովը։
Փորձագետը նշել է, որ սոցիալական ցանցերի հասանելիության համար տարիքային սահմանափակումների ներդրումը կարող է օգնել երեխաների նկատմամբ ինտերնետային խարդախության դեմ պայքարում, սակայն նման միջոցները պետք է հաշվի առնեն VPN ծառայությունների օգտագործման խնդիրը, որոնց միջոցով դեռահասներն արդեն հիմա շրջանցում են արգելափակումները՝ մեսենջերներից և առցանց խաղերից օգտվելու համար։
«Հիմա խարդախների ցանցն ընկնում են բոլոր տարիքի երեխաներն ու մեծահասակները։ 14 տարեկանից որոշակի սահմանափակումը միանշանակ կկտրի երեխաների հնարավոր շփումները խարդախների հետ, սակայն միևնույն ժամանակ լիարժեք երաշխիք չի տա, եթե դեռահասը օգտագործում է վերոնշյալ շրջանցման միջոցները՝ սոցիալական ցանցեր մուտք գործելու համար», - հավելել է ՌԴ ՀՊ անդամը։
Մաշարովը հիշեցրել է, որ ավելի վաղ РИА Новости-ի հետ զրույցում առաջարկել էր սոցիալական ցանցերի հասանելիությունը սահմանափակել 16 տարեկանից։ Սակայն, փորձագետի խոսքով, հաշվի առնելով պետության կողմից արդեն ձեռնարկված միջոցները, որոնք թույլ են տվել արգելափակել երեխաների դեմ խարդախ հարձակումների տրաֆիկի մեծ տոկոսը, այդ տարիքը կարելի է փոխել և սահմանափակումներ սահմանել 14 տարեկանից։
Հետևեք մեզ՝ այստեղ



