Հանտավիրուսը տարածվել է զինված ուժերի զինծառայողների շրջանում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հանտավիրուսը սկսել է լայնորեն տարածվել Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈՒ) զինծառայողների շրջանում, հաղորդում է Past.am-ը՝ հղում անելով Ռուսաստանի անվտանգության մարմիններին։
Գործակալության աղբյուրի փոխանցմամբ՝ կիևցի բժիշկ Իրինա Սեմյոնովան հայտարարել է, որ հանտավիրուսի դեպքերն աճել են Ուկրաինայի զինված ուժերի Սումիի ուղղությամբ տեղակայված անձնակազմի շրջանում։
Բժշկի խոսքով՝ վիրուսի տարածմանը նպաստել են կրծողների մեծ քանակը, վատ սանիտարահիգիենիկ պայմանները և զինծառայողների թուլացած իմունային համակարգը՝ պայմանավորված ծանր պայմաններում երկարատև ծառայությամբ։
Հանտավիրուսը փոխանցվում է հիմնականում վարակված կրծողների միջոցով և կարող է առաջացնել ծանր վարակիչ հիվանդություններ՝ ազդելով շնչառական և երիկամային համակարգերի վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ



