Կայա Կալասը չի կարողանա հանդես գալ որպես բանակցող ՌԴ-ի հետ. Politico
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրամիությունում հայտարարել են, որ եվրոպական դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հակառուսական դիրքորոշման պատճառով չի կարողանա հանդես գալ որպես համայնքի կողմից բանակցող ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ցավոք, նա ինքն իրեն ջնջել է բանակցողների ցուցակից», - հայտարարել է ԵՄ անանուն դիվանագետը։
Թերթը բերում է նաև այն քաղաքական գործիչների ցուցակը, ովքեր կարող են ներկայացնել համայնքը ապագա բանակցություններում։
Մասնավորապես, նշվում են Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Եվրոպական կենտրոնական բանկի նախկին ղեկավար ու Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի անունները։
Politico-ի այլ աղբյուրներ պնդում են, որ որպես միջնորդ կարող են հանդես գալ Նորվեգիայի ԱԳ նախարար Էսպեն Բարտ Էյդեն կամ Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Շրյոդերի թեկնածությունը նախընտրելի է հնարավոր բանակցությունների համար։ Ավելի ուշ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Կալասի շահերից է բխում բանակցող չլինելը։
Հետևեք մեզ՝ այստեղ



