Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը գրավի դիմաց ազատ է արձակվել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակը գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի բարձրագույն հակակոռուպցիոն դատարանը երկամսյա կալանք էր սահմանել Նախագահի գրասենյակի նախկին ղեկավար Անդրեյ Երմակի նկատմամբ՝ Կիևի մերձակայքում էլիտար բնակարանների շինարարության միջոցով փողերի լվացման գործով։
140 միլիոն գրիվնայի (3.2 միլիոն ԱՄՆ դոլար) գրավը վճարելու դեպքում Երմակին պարտավորեցրել են չբացակայել Կիևից, հանձնել արտասահմանյան անձնագրերը, ձեռնպահ մնալ սույն գործով անցնող մի շարք անձանց հետ շփվելուց, այդ թվում՝ Տիմուր Մինդիչի, նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովի և գուշակ Վերոնիկա Անիկեևայի հետ:
Հետևեք մեզ՝ այստեղ



