Ереван, 18.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ucom-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը

ОБЩЕСТВО

UCOM-ի՝ աջակցությամբ ԱրմԴրոն համայնքը առաջին անգամ Հայաստանում անցկացրեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը UCOM-ն արդեն երկրորդ տարին է՝ որպես գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, աջակցում է համայնքի տեխնոլոգիական և կրթական նախաձեռնություններին։

Մրցարշավը համախմբել էր տարածաշրջանի ավելի քան 100 լավագույն օդաչուների և ոլորտի ներկայացուցիչների՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից և այլ երկրներից։ Այն անցկացվել է Multi GP միջազգային ստանդարտով՝ նպատակ ունենալով նպաստել Հայաստանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ոլորտի զարգացմանը, խթանել նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև զարգացնել մասնակիցների մասնագիտական հմտություններն ու կարողությունները։ 

Միջոցառման եզրափակիչ փուլը տեղի ունեցավ մայիսի 17-ին, որի արդյունքում հայտարարվեցին երեք անվանակարգերի հաղթողները «Սկսնակ օպերատոր» (Beginner Class) անվանակարգում ՝ Վարդան Ավետիսյան, Հայկ Թառումյան, Աշոտ Միքայելյան,  «Միջին փորձառություն ունեցող օպերատոր» (Semi-Pro Class) անվանակարգում՝ Սարգիս Թաթոսյան, Վահագն Բեքվերդյան, Արթուր Ասլանյան և  «Փորձառու օպերատոր» (Professional Class) անվանակարգում՝ Դմիտրիի Սավինովսկի, Մաքսիմ Նոր, Մատվեյ Պոչեկունին։ 

«Ucom-ը՝ իր սոցիալական պատասխանատվության ռազմավարության շրջանակներում ուրախ է աջակցել այս նախաձեռնությանը, որը նպաստում է Հայաստանում տեխնոլոգիական համայնքի ձևավորմանն ու զարգացմանը։ Մենք կարևորում ենք այսպիսի միջոցառումները, որ երիտասարդներին նորագույն տեխնոլոգիաներին ծանոթանալու և ինժեներական ու ստեղծարար մտածողություն զարգացնելու հնարավորություն են տալիս։ Վստահ ենք, որ անօդաչու տեխնոլոգիաները մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, իսկ նման նախաձեռնությունները նպաստում են Հայաստանի դիրքավորմանը՝ որպես նորարարական և տեխնոլոգիական կենտրոնի»,  - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ 

Ucom-ի կողմից այս տարի ևս նախատեսվել էր հատուկ մրցանակ, որը հանձվեց 16-ամյա Ռաֆիկ Ադամյանին՝ ակտիվ մասնակցության համար։ 

Մրցարշավի միջոցով նախատեսվում է բարձրացնել ԱԹՍ-ների վերաբերյալ իրազեկվածության մակարդակը և ընդլայնել դրանց կիրառման հնարավորությունները Հայաստանում։ Մասնակիցների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները հետագայում կարող են կիրառվել տարբեր ոլորտներում՝ ներառյալ ԱԹՍ-ների կառավարում, գյուղատնտեսական դրոնների օգտագործում, սարքերի վերանորոգում, զբոսաշրջային և տեսարժան վայրերի օդային նկարահանում և ներկայացում, ինչպես նաև միջազգային մրցարշարերին մասնակցություն և նմանատիպ միջոցառումների կազմակերպում Հայաստանում։   

«Մեզ համար շատ կարևոր է, որ Multi GP միջազգային դրոնների ֆեդերացիայի ստանդարտով և տարածաշրջանի լավագույն մարզիկների մասնակցութամբ մրցարշավ ենք կարողանում կազմակերպել Հայաստանում։ Ամեն ինչ արել ենք, մրցարշավը պատշաճ  կերպով անցկացնելու և այն Հայաստանում պահելու համար։ Շնորհակալ ենք մեր գլխավոր տեխնոլոգիական գործընկեր Ucom-ին, որի աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ իրականացնել այս մասշտաբի միջոցառում»,                                              - ասել է «Արմդրոն համայնք» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Կարապետյանը։

Մրցարշավը համագործակցության և փորձի փոխանակման հարթակ է ԱԹՍ արտադրող ընկերությունների, տեխնոլոգիական համայնքի և ոլորտով հետաքրքրված երիտասարդների համար։ 

* FPV drone (First-person view – առաջին դեմքից դիտում ապահովող) – Հնարավորություն է տալիս կառավարել անօդաչու թռչող սարքը՝ առաջին դեմքից։ Սարքի վրա տեղադրված վիդեոփոխանցիչի միջոցով տեսախցիկից ստացված պատկերը փոխանցվում է օպերատորի վիդեոընդունիչին (FPV ակնոցին), որի շնորհիվ օպերատորը հնարավորություն է ստանում սարքը վարել բավական մեծ հեռավորությունից: Տվյալ տեխնոլոգիան հաճախ կիրառվում է կինոարտադրությունում, կրթական ոլորտում և միջազգային դրոնների մրցարշավերում։

 

При поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян