Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ մայիսի 18-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու և Կենտրոնականի բաժիններում օպերատիվ տեղեկություններ է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գործող «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության ծառայողները, որտեղ պարզվել է որ տեղեկությունը հավաստի է։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվեկ է ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռուստամ Մախմուդյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի ինքնությունը
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը 70-ամյա Կոնստանտին Դ.-ն է։
Հետևեք մեզ՝ այստեղ



