Միացյալ Թագավորության վարչապետը չունի հրաժարական տալու մտադրություն
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերն ասել է, որ չունի հրաժարական տալու մտադրություն։
Սթարմերը պլանավորում է իշխող Լեյբորիստական կուսակցությունն առաջնորդել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, որոնք, ինչպես սպասվում է, տեղի կունենան ոչ ուշ, քան 2029 թվականի օգոստոսին։
Ավելի վաղ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Լեյբորիստական կուսակցության պարտությունից հետո գրեթե 100 պատգամավորներ կոչ էին արել Սթարմերին հեռանալ։
Մի շարք պետական պաշտոնյաներ նույնպես հրաժարական էին տվել՝ ի նշան բողոքի, այդ թվում՝ առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը, որը համարվում է Սթարմերի հիմնական մրցակիցը։ Սթարմերի մեկ այլ մրցակից՝ Մանչեսթերի քաղաքապետ Էնդի Բըրնհեմը, մտադիր է առաջադրվել խորհրդարանում, ինչը նրան հնարավորություն կտա նաև պայքարել վարչապետի պաշտոնի համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



