Երկու դեռահաս կրшկ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զnhեր
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկու դեռահաս կրակ են բացել Սան Դիեգոյի մզկիթում. կան զոհեր: Հրաձգությունը տեղի է ունեցել Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքի Քլերմոնտ շրջանի իսլամական կենտրոնում, հայտնում է NBC News-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այն իրականացրել են երկու դեռահաս՝ 17 և 19 տարեկան, նրանք մահացու վիրավորել են երեք հոգու, այդ թվում՝ անվտանգության աշխատակցին, ով փորձել է բռնել հրաձիգներին:
Ընդհանուր առմամբ կա հինգ զոհ, նրանց թվում են նաև երկու հարձակվողները: Նրանց մարմինները գտել են արտակարգ պատահարի վայրի կողքին գտնվող մեքենայի մեջ։ Քննիչները նշում են, որ ոստիկաններից ոչ մեկը հրազեն չի կիրառել:
Իշխանությունները հետաքննում են հնարավոր դրդապատճառը և կատարվածը դիտարկում են որպես ատելության հողի վրա կատարված հանցագործություն:
Իսլամական կենտրոնի իմամը հայտարարել է, որ ներսում գտնվող բոլոր մարդիկ այժմ անվտանգության մեջ են:
Հրաձգությունից հետո Լոս Անջելեսի ոստիկանության դեպարտամենտը տեղեկացրել է, որ կուժեղացնի շրջանի մզկիթների, իսլամական կենտրոնների և այլ պաշտամունքային կառույցների պարեկությունը:
Հետևեք մեզ՝ այստեղ



