Հարսնացուն հարսանիքի ժամանակ ծեծել է մորը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհաստանում հարսանիքից անմիջապես հետո հարսնացուն հայտնվել է ոստիկանական բաժանմունքում՝ մորը ծեծելու միջադեպի պատճառով, հաղորդում է Past.am-ը՝ հղում անելով People-ին։
42-ամյա կինը կալանավորվել է այն բանից հետո, երբ, ըստ հյուրերի պատմածի, հարսանիքի ընթացքում նրա և մոր միջև սկսված բանավոր վեճը վերածվել է ֆիզիկական ընդհարման։ Վիճաբանության ժամանակ հարսը մի քանի անգամ հարվածել է մորը, ապա գետնին է գցել նրան։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստիպված են եղել ձերբակալել կնոջը՝ գնահատելով, որ նա կարող է շարունակել վտանգ ներկայացնել տարեց կնոջ համար։ Նրան տեղափոխել են ոստիկանություն՝ ձեռնաշղթաներով և հարսանեկան զգեստով։
Կարճ ժամանակ անց կինը ազատ է արձակվել, սակայն դատարանի որոշմամբ նրան 14 օրով արգելվել է շփվել մոր հետ։ Տուժածը տեղում ստացել է բժշկական օգնություն։
Վեճի պատճառը պաշտոնապես չի նշվում, սակայն հաղորդվում է, որ միջադեպի պահին հարսնացուն եղել է հարբած վիճակում։
Հետևեք մեզ՝ այստեղ



