Պետք է անկեղծ ասեմ, որ վերջին շրջանում ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից երկու օր առաջ․ Տաթևիկ Հայրապետյան
Պետք է անկեղծ ասեմ, որ վերջին շրջանում ազնիվ ու մարդկային ձևակերպումներ Բաքվում պահվող մեր գերիների մասին լսել եմ Գագիկ Ծառուկյանից երկու օր առաջ։ Շատ սիրուն է, երբ մարդը Երևանին առնչվող հարցին ի պատասխան՝ պատկերացնում է իր ընկերոջ վերադարձը և նրա ծրագրերի իրականացումը։ Դա մարդկային առումով չի կարող աննկատ մնալ, առնվազն ինձ համար։
«Հենց իմ մտքով նոր անցնում էր․․․ Ռուբեն Վարդանյանի՝ իմ ընկերոջ մասին, որ ինքը ծրագիր ուներ Երևանում մի քանի ճոպանուղիներ բացելու․․․ մեկը՝ Էրեբունիում, մեկը՝ Կասկադում, մեկը՝ Նորքում․․․ և ես հուսով եմ, որ մոտ ժամանակներս իմ ընկերոջը հնարավորություն կտրվի, որ ինքը էդ ծրագիրը կյանքի կոչի։ Իմ մեջ էդ զգացումը կա․․․ Հուսով եմ՝ Աստծո կամոք նա իր ծրագիրը կյանքի կկոչի։ Դա էր իմ մտքով անցնում, երբ Էրեբունու մասին խոսեցինք»,- ասել էր նա։
Ես էլ եմ շատ սպասում այն օրվան, երբ Բաքվում էլ գերիներ չենք ունենա․․․
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий
5
Для власти закона не существует։ «Паст»



