Հայտնի երգիչը մահացել է անհասկանալի հանգամանքներում
КУЛЬТУРАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի Փանջաբ նահանգում հայտնի երգչուհի Յաշինդեր Կաուրի (Ինդեր Կաուր) մահը շարունակում է մնալ անհասկանալի հանգամանքներում, հայտնում է Past.am-ը հղում անելով՝ Daily Star-ին։
29-ամյա երգչուհու մնացորդները հայտնաբերվել են մայիսի 19-ին՝ Լուդհիանա քաղաքի մերձակայքում գտնվող ջրանցքում։
Նա վերջին անգամ տեսնվել էր մայիսի 13-ին, երբ մեքենայով գնացել էր մթերային խանութ և այլևս տուն չէր վերադարձել։ Նրա հեռախոսն անջատված է եղել, իսկ անձնական ավտոմեքենան հետագայում հայտնաբերվել է Ռամպուր գյուղում՝ դեպքի վայրից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։
Ոստիկանության նախնական վարկածով՝ երգչուհին հնարավոր է առևանգվել է, ապա սպանվել։ Քննության ընթացքում նաև դիտարկվում է վարկած, որ նա կարող էր ենթարկված լինել հարկադիր ամուսնության փորձի։
Դեպքը մեծ արձագանք է առաջացրել Փանջաբի երաժշտական համայնքում, որտեղ նրա մահը գնահատում են որպես ծանր կորուստ։
Հետևեք մեզ՝ այստեղ



