ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կտրված ձեռքս բռնած հասել եմ հիվանդանոց»․ Մարտիրոս Հովսեփյան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետներին հաջողվել է փրկել 53-ամյա տղամարդու գրեթե ամբողջությամբ անդամահատված ձեռքը։
Ինչպես հայտնում է Past.am-ը, Մարտիրոս Հովսեփյանը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա ձեռքը մնացել էր բետոնախառնիչի պտտվող մեխանիզմի մեջ, ինչի հետևանքով դաստակը գրեթե ամբողջությամբ կտրվել էր։
Բժիշկների խոսքով՝ ձեռքը պահվում էր ընդամենը երկու մասնակի վնասված նյարդաթելերի միջոցով։ Նման դեպքերում յուրաքանչյուր րոպեն կարող է վճռորոշ լինել, ուստի պացիենտի հոսպիտալացումից անմիջապես հետո սկսվել է անհետաձգելի բուժօգնությունը։
Մոտ 6 ժամ տևած բարդ վիրահատության ընթացքում բժիշկներին հաջողվել է վերականգնել վնասված վերջույթը և ապահովել դրա կենսունակությունը։ Վիրահատությանը մասնակցել են միկրովիրաբույժներ Մհեր Սարգսյանը, Արթուր Ալավերդյանը և վնասվածքաբան Արմեն Բաղդասարյանը։
Բժշկական կենտրոնում նշում են, որ նման բարդ միջամտությունների հաջողությունը հնարավոր է դառնում արագ արձագանքման, փորձառու մասնագետների և թիմային աշխատանքի շնորհիվ։
Տեսանյութն՝ այստեղ
Հետևեք մեզ՝ այստեղ



