Վարչախումբը անցել է բացահայտ ապօրինի և բիրտ բռնաճնշումների
ПОЛИТИКАՆախընտրական քարոզարշավի այս վճռական փուլում գործող վարչախումբը, կանխազգալով իր մոտալուտ պարտությունը և չբավարարվելով քաղաքական մրցակիցների հանդեպ բռնության անթաքույց կոչերով, անցել է բացահայտ ապօրինի և բիրտ բռնաճնշումների:
Մասնավորապես, արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ պաշտոնեական լիազորություն, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում ուղիղ պատվեր է իջեցրել ՀՀ ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ: Սա Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ընտրությունների ազատության և արդարության խախտման առավել աղաղակող դեպքերից է և բացահայտ հարցականի տակ է դնում ազատ և արդար ընտրություններ անցկացնելու` ՀՀ իշխանությունների կարողությունը:
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խստորեն դատապարտում է քաղաքական հաշվեհարդարի այս բիրտ փորձը, արձանագրում, որ վարչախմբի ղեկավարը կոպտորեն չարաշահում է իր պաշտոնեական դիրքը` դրանով հարցականի տակ դնելով ամբողջ ընտրական գործընթացի օրինականությունը:
Մենք կոչ ենք անում իրավապահ մարմիններին, դատարաններին, ինչպես նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովին` տուրք չտալու գործող վարչախմբի` ակնհայտորեն ապօրինի և հակապետական ճնշումներին, և իրականացնելու արդարադատություն` խստորեն պահպանելով Սահմանադրության և օրենքի պահանջները: Մենք նաև դիմում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահման և բռնության կոչեր հնչեցնելու հիմքով չեղարկելու վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



