Ռուսաստանից արտաքսել են UFC-ի նախկին մարտիկին՝ մենամարտից առաջ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլացի MMA մարտիկ Լեոնարդո Գիմարաեշը, որը նախկինում հանդես է եկել UFC-ում, արտաքսվել է Ռուսաստանից՝ նախատեսված մենամարտից ընդամենը մեկ օր առաջ։ Այս մասին հայտնում է Sport24-ը։
Մայիսի 23-ին 44-ամյա մարզիկը պետք է մենամարտեր ռուսաստանցի Ամիրխան Գուլիևի դեմ՝ Ինգուշեթիայում կայանալիք NFL 4 մրցաշարի գլխավոր մենամարտում։ Սակայն արտաքսումից հետո նրա մասնակցությունը չեղարկվել է։ Ռուսական կողմը դեռ չի հայտնել, թե ինչ պատճառներով է բրազիլացի մարզիկը հեռացվել երկրից։
Լեոնարդո Գիմարաեշը խառը մենամարտերում հանդես է գալիս 2005 թվականից։ 2016 թվականին նա երկու մենամարտ է անցկացրել UFC-ում, սակայն երկուսն էլ պարտվել է։ Իր կարիերայի ընթացքում բրազիլացին անցկացրել է 31 մենամարտ՝ գրանցելով 15 հաղթանակ և 14 պարտություն։ Ավելի վաղ Ռուսաստանից արտաքսվել էր նաև ադրբեջանցի MMA մարտիկ Ջավիդ Ռզաևը՝ ռուս մարզիկի հասցեին վիրավորական արտահայտության պատճառով։
Հետևեք մեզ՝ այստեղ



