Ереван, 23.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպե՞ս ի հայտ եկավ եկեղեցական հերալդիկան. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ խոսում են հերալդիկայի մասին, հաճախ չէ, որ հիշատակվում է եկեղեցականը: Մինչդեռ հատկապես Եվրոպայում հերալդիկայի ի հայտ գալուց հետո եկեղեցիները, որպես հասարակության ազդեցիկ հաստատություններ, երկար չեն մնացել լուսանցքում։ Ցանկացած եկեղեցու զինանշան դարձել է նրա անբաժանելի մասը։ Եվ այսօր էլ այն մնում է սիմվոլիզմի կարևոր տարր:

Պատկերացրեք, որ ապրում եք միջնադարում և արիստոկրատ եք կամ հոգևորականության ներկայացուցիչ։ Այսպիսով, եթե այդպես լիներ, ապա դուք անխուսափելիորեն կունենայիք ձեր զինանշանը: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ այն ժամանակ եկեղեցիների հողատիրությունն ամենամեծն էր մյուսների համեմատ։ Եվ դա զարմանալի չէ, քանի որ եկեղեցիները միջնադարում ակտիվորեն հավակնում էին լինել ոչ միայն կրոնական, այլ նաև աշխարհիկ իշխանություն:

Եկեղեցական հերալդիկան հայտնվել է Եվրոպայում ասպետական հերալդիկայի ձևավորումից մի փոքր ուշ՝ մոտ 13-րդ դարում։ Հերալդիկան միջնադարում առօրյա կյանքի մի մասն էր, այն առանձնահատուկ նշանակություն ուներ այդ դարաշրջանի սոցիալական հիերարխիայում և մշակութային իրականության մեջ։ Եվ, բնականաբար, զինանշանը կարևոր էր ոչ միայն ասպետի կամ արիստոկրատի, այլ նաև եկեղեցու հեղինակության համար։

Գիտնականները տարակարծիք են այն հարցում, թե ինչու էր եկեղեցիներին անհրաժեշտ զինանշաններ ստեղծել: Ոմանք կարծում են, որ դա եկեղեցու սպասավորների աշխարհիկ իշխանության դեր խաղալու ցանկությունն էր։ Դա նշանակում է, որ, օրինակ՝ փաստաթղթերի համար պետք է ունենալ սեփական կնիքը: Մյուսները պնդում են, որ եկեղեցական զինանշանները հայտնվել են հենց մեծածավալ հողատիրության պատճառով։ Այսինքն, զինանշանը ցուցադրել է եկեղեցու տարածքային պատկանելությունը։ Այս երկու դիրքորոշումն էլ կարելի է հավասարապես ճշմարիտ դիտարկել։

Կարևոր է մի բան՝ զինանշանը դարձել է եկեղեցիների անբաժանելի մասը։ Այդ ավանդույթը հատկապես զարգացել է եվրոպական երկրներում և պահպանվել դարերի ընթացքում, չնայած 18-րդ դարում Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակվա եկեղեցական հերալդիկայի ճգնաժամին: Ի վերջո, այդ ժամանակ Ֆրանսիայում լուծարվել էին բոլոր զինանշանները:

Եկեղեցական հերալդիկան առավել տարածված է Հռոմի կաթոլիկ եկեղեցուն պատկանող եկեղեցիներում։ Այնտեղ գրեթե բոլոր հոգևորականներն ունեն իրենց զինանշանը։ Հետաքրքիր է, որ եկեղեցական հերալդիկայի վերաբերյալ առաջին հիմնարար աշխատությունը հայտնվել է միայն 20րդ դարում։ Դա «Եկեղեցում կնիքի և դրոշմակնիքների մասին օրենք» գիրքն էր: Հեղինակը համարվում է Բեռնար Բրունո Հեյմը։ Նա նաև մի քանի պապական զինանշանների հեղինակ էր: Կաթոլիկ եկեղեցու ամենակարևոր զինանշանը Վատիկանի պաշտոնական զինանշանն է։ Այդ զինանշանը պատկերում է Պետրոս առաքյալի երկու բանալիները, որոնք պսակված են պապական դիադեմով։ Նույն պատկերը կարելի է գտնել Վատիկանի դրոշի վրա։ Բացի դա, յուրաքանչյուր Պապ ուներ իր անձնական զինանշանը, որը պատկերում էր տարրեր, որոնք խորհրդանշական կերպով նկարագրում են որոշակի Պապի կառավարման շրջանը։ Ավանդաբար դրանք պատկերում էին Պետրոս առաքյալի բանալիները, մնացածն ընտրովի էր:

Եկեղեցական հերալդիկայի մեկ այլ հետաքրքիր հատկանիշ է փշե պսակը: Ենթադրվում է, որ այն դրվել է Հիսուսի գլխին նրա մահապատժի ժամանակ։ Նաև հաճախ կարելի է գալերոներ գտնել կաթոլիկ եկեղեցու կարդինալների զինանշանների վրա։ Դա մեծ, հարթ, կարմիր գլխարկ է: Այն կողքերում ունի շղարշներ, որոնց թիվը պատահական չէ։ 17-րդ դարում կարդինալների զինանշաններում կարգավորվել է շղարշների քանակը՝ 30 շղարշը ամենաբարձր կոչումն է։ Գալերոն կարող է նաև կանաչ լինել:

Հայ առաքելական եկեղեցու զինանշանին կանդրադառնանք առանձին:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Не по закону, а по указанию одного человека: «Паст»Хаос в системе образования продолжается: стресс как для учеников, так и для учителей։ «Паст»Наряду с антироссийскими настроениями, работа в российских ВУЗ-ах: «Паст»Аннулирует ли ЦИК регистрацию Никола Пашиняна? «Паст»Выиграй путешествие в Париж с картой Юнибанка Love Is… Учись играя: серия игр по финансовой грамотности совместно с Idram, IDBank и «Новости-Армения»Армянские параармрестлеры завоевали 17 медалей и установили мировой рекорд в БудапештеПрокурор подал в ЦИК ходатайство о разрешении на возбуждение уголовного дела в отношении ТеванянаЧетыре Вардапета станут епископамиUcom и Инновационный центр Microsoft запускают совместную образовательную программу по кибербезопасностиНационально-гражданское объединение «АйаКве» выступило со срочным заявлениемРИА Новости: Армения лишится 90% доходов от экспорта цветов, если потеряет российский рынокВо Франции заявили, что допрасходы из-за ситуации с Ираном превысили €6 млрдЭксперты предупреждают: разрыв с ЕАЭС может привести Армению к кризису Юниспорт – обладатель Кубка Армении по футзалуВкус отвержения: «Паст»Лето начинается с холодного кофе, особенно если он приносит бонусы: Idram&IDBank Какое решение примут в ЕАЭС по вопросу Армении? «Паст»ВТБ (Армения) улучшает условия по кредитам под залог недвижимости Что ждёт тех, кто скрывает преступления, после смены власти? «Паст»Экономический рост Армении во многом обусловлен членством в ЕАЭС: РПА за развитие союзнических отношений с РФ как в рамках ЕАЭС,так и в двустороннем формате.Эдуард ШармазановДоказательств нет: шестерых россиян держат за решеткой в Армении по абсурдному обвинению в шпионаже Трамп: под бальным залом Белого дома строят шестиэтажный бункер с госпиталемFT назвала Меркель и Драги кандидатами на роль переговорщика ЕС с РоссиейБудущее Армении начинается с твоего участия в выборах Генрих Мхитарян намерен продолжить карьеруTeam Holding объявляет о начале третьего заключительного этапа размещения долларовых облигаций; размещение осуществляет Freedom Broker Armenia ЕК завершила переговоры о выделении Украине в середине июня €3,2 млрдЮнибанк запустил биометрическую идентификацию в приложении UNIMobile Аэропорт Вильнюса остановил работу из-за объявления воздушной тревогиЗахарова назвала цинизмом обвинения Запада в том, что РФ «ведут кампанию» против ПашинянаКамо Айрапетян дал интервью о парламентских выборах в Армении «Юниспорт» вышел в финалы Кубка Армении по футзалу и Премьер-лиги Армении Запах поражения: «Паст»Для разгрузки дорожного движения в Ереване Самвел Карапетян обсуждает необходимость строительства кольцевой автомобильной дороги и 9 новых станций метро: «Паст»Для власти закона не существует։ «Паст»IDBank — стратегический партнёр «Women in Leadership Forum & Awards 2026»Юнибанк запустил онлайн-оформление зарплатных картПри поддержке Ucom в Армении прошла региональная гонка FPV-дронов Западной АзииВыборы или плебисцит по сдаче Армении? МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событийYomiuri: Япония развернет беспилотники с радарами для наблюдения в Тихом океанеСпецпосланник США по Гренландии Джефф Лэндри прибыл в столицу острова НуукFT: энергокризис из-за конфликта на Ближнем Востоке вступает в новую фазуРубен Варданян выдвинут на Премию имени Вацлава Гавела в области прав человека 2026 годаТотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войны