Կոնգոյում հրդեհված հիվանդանոցից էբոլայով հիվանդ վեց մարդ է փախել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կոնգոյի հյուսիս-արևելքում գտնվող հրդեհված կլինիկայից վեց հիվանդ է փախել, ովքեր կասկածվում են Էբոլայով վարակված լինելու մեջ, հաղորդում է տեղական Actualite հրատարակությունը։
Հիվանդանոցը հրկիզել են ցուցարարները։ Դեպքը տեղի է ունեցել Ռվամպարա քաղաքում: Էբոլայով վարակված լինելու մեջ կասկածվող հիվանդը տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Նա մահացել է, և նրա ընտանիքը պահանջել է, որ նրա մարմինը հանձնվի հոգեհանգստի արարողության համար: Բժշկական անձնակազմը հրաժարվել է, քանի որ մահացածի հետ շփումը վարակի փոխանցման հնարավոր ուղի է։
Հիվանդի ընտանիքի զայրացած անդամները հրկիզել են հետազոտման վրանները և բժշկական սարքավորումները: Հրդեհի պահին կլինիկայում եղել է երեք հաստատված դեպք և ևս երեք հիվանդ՝ Էբոլայի ախտանիշներով, որոնց թեստերը դեռ քննության փուլում էին: Երեք հիվանդն էլ փախել է:
Հետևեք մեզ՝ այստեղ



