Հարավային Կորեայում ինքնաթիռ է կործանվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հարավային Կորեայի հարավ-արևմուտքում՝ Հարավային Ջոլլա նահանգի Հանամ շրջանում, թեթև. մարդատար ինքնաթիռի վթարի հետևանքով՝ երկու մարդ ծանր վիրավորվել է, հաղորդում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։
Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:10-ին (Երևանի ժամանակով՝ 10:10-ին): Ինքնաթիռը Մուան օդանավակայանից Սան-ի օդանավակայան էր ուղևորվում, երբ անհայտ պատճառով վթարի է ենթարկվել։
Օդանավում եղել են 20 տարեկան երկու տղամարդ՝ հրահանգիչն ու ուսանողը տեղական Ջոդանգ համալսարանին կից օդաչուական դպրոցից: Երկուսն էլ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ և արագ տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Նրանք գտնվում են ծանր վիճակում:
Հետևեք մեզ՝ այստեղ



