Իրանի հայտարարության ֆոնին Brent նավթի գինը գերազանցել Է 35 դոլարի նշագիծը
МЕЖДУНАРОДНОЕԼոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ բարձրացել Է 1,5 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 35,03 դոլար: Այդ մասին, վկայում են սակարանի տվյալները:
Նավթի արժեքն աճում Է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի այն հայտարարությունից հետո, որ Թեհրանը կաջակցի ցանկացած նախաձեռնության, որը նպատակամղված կլինի նավթի գների հետ կապված իրադրության բարելավմանը: Այդ մասին նա ասել Է Իրանի, Վենեսուելայի, Իրաքի եւ Քատարի նավթի նախարարների բանակցություններում, որոնք քննարկել են նավթի արդյունահանման սահմանափակման հնարավորությունները:
Փետրվարի 17-ին Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Քատարը եւ Վենեսուելան Դոհայում կայացած բանկցությունների արդյունքում հայտարարել են նավթի արդյունահանումը 2016 թվականի միջին մակարդակին պահպանելու պատրաստակամության մասին, եթե նավթ արտադրող մյուս երկրները միանան այդ նախաձեռնությանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



