Արտահերթ նիստում ԱԺ-ն կքննարկի կառավարության կառուցվածքային փոփոխությունների հարցը
ПОЛИТИКАՀՀ կառավարությունն Ազգային ժողովի նախագահին առաջարկեց 2016 թվականի փետրվարի 19-ին ժամը 12-ին գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ: ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրակագում ընդգրկված է լինելու «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» «Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենք նախագիծը: Այն արդեն իսկ հաստատվել է կառավարության նիստում: Դրանով ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տարաջնատվելու է և ստեղծվելու երկու նախարարություն՝ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների:
Դեռևս պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման ոլորտների տարաջատվելուց հետո Տարածքային կառավարման նախարարության պորտֆելը կհանձնվի ՀՅԴ-ին. նախարար կնշանակվի ՀՅԴ անդամ Դավիթ Լոքյանը:



