15 տարի անց ամբողջ մոլորակով մեկ գրանցվելու են աննախադեպ ցուրտ ձմեռներ
ЛАЙФSlaq.am-ը գրում է.
Նոր «սառցե դարաշրջանի» մեկնարկից աշխարհին բաժանում է ուղիղ 15 տարի, նախազուշացրել են Նորթումբրիա համալսարանի գիտնականները: Նրանց կանխատեսման համաձայն, 15 տարի անց սկսվելու է «մինի սառցե դարաշրջան», որի ընթացքում ամբողջ մոլորակով մեկ գրանցվելու են աննախադեպ ցուրտ ձմեռներ:
Ինչպես նշում է telegraph.co.uk–ը, համալսարանի գիտական թիմը նման եզրահանգման է եկել` ուսումնասիրելով Արևի ներսում տեղի ունեցող ֆլյուիդային շարժումները, որոնք թույլ են տալիս ճշգրիտ կանխատեսել հաջորդ տարիներին տեղի ունենալիք եղանակային փոփոխությունները:
Ըստ մասնագետների, ֆլյուիդային շարժումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 15 տարի անց գրանցվելու է ջերմաստիճանի աննախադեպ կտրուկ անկում: Այլ կերպ ասած՝ Արևի ակտիվությունը 60 տոկոսով անկում է գրանցելու: Դրա հետևանքով բազմաթիվ խոշոր գետեր`օրինակ Թեմզան, կսառչեն և ձմռան ամիսներին դրանց վրայով հնարավոր կլինի ոտքով քայլել:
Աղբյուրը մանրամասնում է, որ նմանատիպ «սառցե դարաշրջան» վերջին անգամ գրանցվել է 1645-1715թթ.`Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածքում:



