27-ամյա կինը պնդում է, որ սուրճի պատճառով երեխան uևամnրթ է ծնվել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սոցցանցերում և ժամանցային տարբեր հարթակներում տարիներ շարունակ ակտիվորեն տարածվում է արտասովոր մի պատմություն, ըստ որի՝ մի կին հայտարարել էր, թե իր երեխան սևամորթ է ծնվել հղիության ընթացքում չափից շատ սուրճ օգտագործելու պատճառով։
Ինչպես հայտնում է Past.am-ը, պատմությունը մեծ աղմուկ էր բարձրացրել համացանցում՝ դառնալով հազարավոր քննարկումների և հումորային մեկնաբանությունների թեմա։ Տարբեր հրապարակումներում նշվում էր, թե սպիտակամորթ ընտանիքում ծնված երեխայի մաշկի գույնը մայրը փորձել է բացատրել «սուրճի ազդեցությամբ»։
Սակայն փաստերի ստուգմամբ զբաղվող միջազգային հարթակները հետագայում պարզել են, որ պատմությունն ամբողջությամբ հորինված է եղել և ստեղծվել է բացառապես դիտումներ ու արձագանքներ հավաքելու նպատակով։ Մասնագետները ևս ընդգծում են, որ սուրճը կամ կոֆեինը որևէ կերպ չեն կարող ազդել ապագա երեխայի մաշկի գույնի վրա։
Բժիշկների խոսքով՝ երեխայի արտաքին առանձնահատկությունները, այդ թվում՝ մաշկի գույնը, ձևավորվում են բացառապես գենետիկ գործոնների ազդեցությամբ՝ ծնողներից և նախնիներից փոխանցվող ժառանգական տվյալների հիման վրա։
Մասնագետները նաև զգուշացնում են, որ նման սենսացիոն պատմությունները հաճախ միտումնավոր են ստեղծվում՝ մարդկանց զարմացնելու և սոցիալական ցանցերում արագ տարածվելու համար, ուստի հարկավոր է ուշադրություն դարձնել տեղեկատվության աղբյուրներին և չհավատալ գիտական հիմնավորում չունեցող հրապարակումներին։
Հետևեք մեզ՝ այստեղ



