Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ հանգիստ, խելոք երեխա էր։ Ընկերասեր էր, սիրում էր իրենից տարիքով մեծերի հետ շփվել։ Երանի ձեզ, որ իրեն չեք ճանաչել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Մերին՝ Հարութի մայրիկը։ Այս ձևակերպումը շատ հաճախ եմ լսում ծնողներից՝ երանի ձեզ, որ չեք ճանաչել մեր որդիներին, մեծ ցավ կապրեիք իրենց կորստի համար։ Հարութը ծնունդով Արցախից է՝ Մարտունու շրջանի Սոս գյուղից։ Հարութը նախ գյուղի մանկապարտեզն է հաճախել, այնուհետև՝ դպրոց։ Իններորդ դասարանն ավարտելուց հետո ուսանել է Մարտունիի ուսումնարանում։ «Սովորում էր տրակտորիստի մասնագիտացմամբ։ Դեռ փոքրուց մեծ հետաքրքրություն ուներ մեխանիկայի հանդեպ։ Դպրոցական տարիներին լավ առաջադիմություն ուներ, սիրելի առարկան մաթեմատիկան էր»։

Ուսումնարանն ավարտելուց հետո 2020 թվականի հունվարի 8-ին Հարութը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր «Մարտունի-2»-ում՝ տանկային գումարտակում։ Հարութն ավագ նշանառու էր։ «Նախքան ծառայության մեկնելը Երևանում բժշկական ստուգումներ էր անցնել։ Սրտի հետ կապված խնդիր ուներ և չպետք է ծառայեր։ Բայց իմ տղան այլ կերպ որոշեց, ասաց՝ ես պետք է գնամ բանակ։ Վիճակահանության ժամանակ անգամ իրեն ասել էին, որ ծառայությունը համատեղելի չէ առողջական իր խնդրի հետ, բայց Հարութս նորից կրկնել էր՝ պետք է գնամ։ Ծառայությունը լավ էր անցնում, կարգապահ ու կազմակերպված զինվոր էր։ Ամեն օր երեկոյան ժամը ութին իր զանգին էի սպասում։ Ամեն օր այդ ժամին պետք է զրուցեինք։ Երբեք չէր ձգտում հեռախոս հայթայթել մեկ անգամ ավելի ինձ հետ խոսելու համար։ Կարգապահ զինվոր էր, եթե չէր կարելի, ուրեմն չէր կարելի։ Մեկ ամիս ծառայելուց հետո իրեն ուղարկեցին Երևան՝ դասերի։ Արմավիրի ուսումնական զորամասում է սովորել՝ որպես տանկիստ։ Վեց ամսից հետո վերադարձավ իր զորամաս։ Այդ ժամանակ արդեն կարանտինի շրջանն էր։ Այդ ընթացքում կարողանում էր հրամանատարներից թույլտվություն ստանալ և ջրի կամ հացի մեքենայով իջնել, մեզ կարճ ժամանակով տեսնել և վերադառնալ իր զորամաս»։ Հարութը ցանկանում էր ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո պայմանագրային զինծառայող դառնալ։ Մայրիկն ասում է՝ հրամանատարները խոստացել էին իրեն բնակարանով ապահովել, նա էլ շատ ոգևորված էր։

Մայրիկը ժպիտով մի հետաքրքիր դրվագ է հիշում որդու ծառայությունից։ «Տղաները հեռախոսները լիցքավորում էին, որ կարողանային ինչ-որ մի ֆիլմ դիտել, հանգստի ժամն ավելի հետաքրքիր անցկացնել։ Իրենց հրամանատարն էր հեռախոսը լիցքավորում և տալիս Հարութիս։ Մի օր կանչում է տղայիս, ասում՝ Հարո՛ւթ ջան, կարո՞ղ ենք որսի գնալ։ Տղաս էլ արձագանքում է՝ կտանե՞ք պապայիս տեսնեմ։ Հայրիկն էլ կողքի դիրքում էր ծառայում։ Հրամանատարը մերժել էր, ասել, որ նման բան չի թույլատրվում։ «Ուրեմն ես էլ չեմ գալիս, կարող եք մենակ գնալ որսի»։ Ես էլ անգամ իրեն նախատեցի, թե հրամանատարի հետ չի կարելի այդպես խոսել: Ասաց. «Մա՛մ ջան, ոչինչ, բան չկա, ինքն ուզում է, որ իր հրամանը կատարեմ, իսկ ես ուզում եմ իմ պապային տեսնել»։ Բարի ու դրական հիշողություններից անցում ենք կատարում պատերազմի օրերին։

Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը։ «Ես մեր գյուղի փռում էի աշխատում։ Վեցին տուն էի գալիս արդեն, իսկ մի ժամ հետո պատերազմը սկսվեց։ Այդ օրը մեկ անգամ ժամը իննին, մեկ անգամ էլ ժամը մեկին է զանգում։ Դրանից հետո իրենից էլ լուր չենք ունենում։ Հեռախոսն անհասանելի է դառնում։ Ամուսինս էլ այդ ընթացքում Սովետաշենում դասերի էր։ Նա Երևանում էր, մեզ էլ ոչ ոք ոչինչ չէր ասում։ Ես գնում էի փռում աշխատելու։ Ամսի 30-ին ամուսինս եկավ, որ բարձրանա դիրքեր։ Այդ ժամանակ էլ մեր տղայի զոհվելու լուրն իմացավ»։

Սեպտեմբերի 27-ին Մարտունիում է անմահացել Հարութը՝ «Վեսալո» կոչվող տարածքում։ «Իր հետ իր մեխանիկն ու վարորդը չեն եղել։ Երբեմն մտածում եմ՝ դա էլ է նպաստել, որ ամեն ինչ այսպես դասավորվի։ Մտածում եմ նաև՝ եթե ամուսինս տեղում լիներ, գուցե տղայիս հետ ոչինչ չպատահեր։ Երբեմն նաև այլ մտքեր եմ ունենում՝ գուցե սա էր իր ճակատագիրը»։

Երկար է տևել Հարութի «վերադարձը» տուն։ «Վեց ամիս փնտրել ենք իրեն։ Ամուսինս պատերազմից տուն վերադարձավ նոյեմբերի 14-15-ին։ Նա թեժ կռվի մեջ է եղել։ Չնայած Հարութի մասին ունեցած լուրին՝ նա չի հեռացել մարտի դաշտից։ Վերադարձավ, սկսեցինք փնտրել Հարութիս։ Արյուն հանձնեցի, հետո արդեն հաստատվեց տղայիս ինքնությունը։

Երեխայիս ժպիտով ու ծիծաղով ճանապարհեցի բանակ, բայց այդպես «ընդունեցի», հետո էլ թողեցի այնտեղ՝ Արցախում, ու եկա։ Ուզում էինք, որ մնա Եռաբլուրում, բայց ամեն անգամ գնալ-գալու հարցն էր։ Ամուսինս ասաց՝ սիրտդ ուզելու է ամեն անգամ գնալ, երեխու մոտ նստել, թող գյուղում լինի։ Բայց եթե իմանայի՝ ամեն ինչ այսպես կլինի, իրեն այնտեղ չէի թողնի։ Գնում եմ Եռաբլուր, նստում այնտեղ, ընկերուհուս քրոջ երեխան էլ է զոհվել։ Գնում եմ, մոտը նստում, խոսում, ասում եմ՝ Հարութիս լուր տար ու բեր։ Այսպես են անցնում մեր օրերը, մինչև տեսնենք, թե ինչ է լինելու։ Գուցե հետ ենք գնալու, գուցե իրենց ենք այստեղ տեղափոխելու»։

Ապրելու ուժի մասին։ «Իմ մյուս՝ երեք երեխաներս ապրելու ուժ տվեցին։ Ուզում եմ գնալ Հարութիս մոտ, բայց հետ եմ նայում՝ ինչպե՞ս թողնեմ մյուս երեխաներիս։ Ամուսինս էլ Հարութիցս հետո մահացավ։ Նա էլ էր զինվորական։ Ինձ ապրելու ուժ իմ երեխաները տվեցին։ Մեկ էլ թոռնիկս՝ Հարութս։ Միայն տեսնել է պետք, թե ինչպես է համբուրում հորեղբոր ու պապիկի նկարը։ Աննկարագրելի մի բան է»։

Հ. Գ. - Հարութ Ալավերդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է հայրենի Սոս գյուղի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами