«Օբամայի երակներում «ստրուկների արյուն Է հոսում»». սկանդալ՝ Ճապոնիայում
МЕЖДУНАРОДНОЕՃապոնիայում փետրվարի 18-ին աղմկահարույց սկանդալ են բորբոքել կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) անդամ, խորհրդարանի պատգամավոր Կաձույա Մուրայամայի անզգույշ դատողություններն այն մասին, թե ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երակներում «սեւամորթ ստրուկների արյուն Է հոսում»:
Ընդդիմությունը դա համարել Է ռասիզմի դրսեւորում եւ պահանջել քաղաքական գործչին վտարել երկրի բարձրագույն օրենսդիր մարմնից: Փետրվարի 18-ին ընդդիմադիր Դեմոկրատական կուսակցությունը մտադիր Է խորհրդարան ներկայացնել բանաձեւի նախագիծ, որով Մուրայամայից կպահանջվի պաշտոնաթողություն խնդրել: Նույնիսկ կառավարող կոալիցիայի գծով ԼԴԿ-ի գործընկեր, «Կոմեյտո» կենտրոնամետ կուսակցությունն Է դատապարտել նրա արտահայտությունները:
Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն փետրվարի 18-ին արտահերթ նիստ Է անցկացրել ԼԴԿ-ի ղեկավարության հետ եւ կուսակցության գլխավոր քարտուղար Սադակաձու Տանիգակիին ցուցում տվել «բարձրացնել կարգապահությունը»:
Սկանդալի կենտրոնում հայտնված՝ 70-ամյա քաղաքական գործիչը գլխավորում Է ԼԴԿ-ի Քաղխորհրդի իրավաբանական բաժինը եւ ունի խորհրդարանի վերին պալատի պատգամավորի մանդատ: ԱՄՆ-ի՝ Ճապոնիայի միակ ռազմաքաղաքական դաշնակցի կողմից որեւԷ արձագանք առայժմ չի հետեւել, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:



