ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Ռուբիո հանդիպմանը քննարկված հարցերի մասին
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կայացավ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը:
Հանգամանալից քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հետևողական կյանքի կոչմանն ուղղված քայլերը. Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն գոհունակություն են հայտնել այս երկկողմ գործընկերությունը նոր՝ համապարփակ գործընկերության մակարդակի բարձրացնելու կապակցությամբ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված ծրագրերին: Արարատ Միրզոյանը և Մարկո Ռուբիոն ընդգծել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրագործման հարցում շահագրգռվածությունը, ինչն արտացոլվեց նաև ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ միջպետական համաձայնագրի՝ կարճ ժամկետում բանակցման և տվյալ այցի շրջանակներում նախաստորագրման միջոցով:
Հանդիպման արդյունքներով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով
Հետևեք մեզ՝ այստեղ



