Ереван, 31.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ուկրաինայում բիզնեսն ու կառավարությունը դեռևս սիամական երկվորյակներ են

АНАЛИТИКА

Տարեսկզբից Ուկրաինայի կառավարությունը ջանքեր էր գործադրում, որ որոշ չափով գոհացներ ԵՄ-ին ու ճանապարհ հարթեր դեպի եվրաասոցացում: Այդ շրջանակում՝ երկրում ստեղծվեց Ազգային հակակոռուպցիոն բյուրո, իսկ արդեն այս տարվա հունվարին Ուկրաինա-ԵՄ ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ մտավ, որը երկրին հնարավորություն ընձեռեց առանց սակագների մուտք ունենալ աշխարհի խոշորագույն առևտրային գոտի: Ազատ վիզային ռեժիմի ճանապարհին գտնվող Ուկրաինայի համար անհրաժեշտ է ևս մի շարք հանձնառություն իրագործել՝ հակակոռուպցիոն պայքարի ծավալում, դատական համակարգի և հանրային կառավարման ոլորտում բարեփոխումների, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների իրականացում: Սակայն երկրում տեղի ունեցող խժդժությունների պատճառով արմատացած կոռուպցիայի դեմ կազմակերպվող բողոքի ակցիաները մեծապես խանգարում են բարեփոխումներ իրականացնելու գործընթացին:

Ուկրաինայի քաղաքական նոր ճգնաժամի համար նախերգանք հանդիսացավ տնտեսական զագացման նախարար Այվարաս Աբրոմավիչուսի հրաժարականը: Տնտեսական զարգացման նախարարից հետո երկու փոխնախարարներ և Ուկրաինայի առևտրի ներկայացուցիչը հրաժարական տվեցին: Այս հրաժարականները մեծ հարված են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ձևավորած կոալիցիոն կառավարությանը՝ փաստորեն Ուկրաինայի ներկայիս կառավարությանը չի հուզում կոռուպցիայի վերացման գործընթացը: Իր նամակում Աբրամովիչուսը գրել է, որ կասկածելի և կոռումպացված անձինք արգելափակում են համակարգված բարեփոխումներն ու փորձում իրենց ձեռքն առնել պետական ձեռնարկությունները, ինչպիսին է «Նավթոգազ» ընկերությունը, որը Աբրամովիչուսի նախարարությունը սկսել է ղեկավարել դեկտեմբերից: Ուկրաինայի էկոնոմիկայի նախարարի հրաժարականն անհանգստացրել է նաև Արժույթի միջազգային հիմնադրամին։

Ըստ հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդի՝ այս հրաժարականը կարող է վկայել այն մասին, որ Ուկրաինայի կառավարությունը չի կատարում կոռուպցիայի դեմ պայքարի ստանձնած պարտավորությունը: Հիմնադրամի արձագանքը եղավ այն, որ հրաժարվեց Ուկրաինային տրամադրել 40 մլրդ դոլար (£ 28bn) ֆինանսական օգնության ծրագիրը, քանի դեռ երկիրն անհապաղ գործողություններ չի իրականացրել կոռուպցիայի դեմ պայքարի համար: Նմանատիպ քաղաքական պառակտումները երկրում ցույց են տալիս, որ Ուկրաինան դեռևս մեծ խնդիր ունի, քանի որ խոշոր բիզնեսը լուրջ ազդեցությունի ունի տնտեսության և կառավարության վրա: Ինչպես ընդգծում է ուկրաինացի վերլուծաբան Վլադիմիր Ֆեսենկոն՝ «ի տարբերություն եվրոպական շատ երկրների, մեր երկրում ձեռնարկատիրությունն ու կառավարությունը շարունակում են մնալ սիամական երկվորյակներ»:

ԱԳ նախարարի նախկին առաջին տեղակալ Ալեքսանդր Չալին ևս փաստում է, որ ուկրաինական տնտեսության մեծ մասը կենտրոնացված է օլիգարխների ձեռքում, ովքեր ուզում են եվրոպական չափանիշներ, բայց չեն ցանկանում մասնակցել պետական ձեռնարկությունների սեփականաշնորհմանը: Շատ կարևոր պայման է նաև եվրաասոցացման ու Ուկրաինայում անվտանգության համար հրադադարի ռեժիմի հաստատումը, ինչը ևս մինչ օրս չի իրագործվել:

«Նորմանդական քառյակը» (Ռուսաստան, Ուկրաինա, Գերմանիա և Ֆրանսիա) անցած շաբաթ կայացած հանդիպմանը ևս մեկ անգամ զգուշացրել է, որ արդեն վաղուց ժամանակն է, որպեսզի երկու երկրները լիարժեք իրագործեն Մինսկի հրադադարի ու հաշտության պայմանագրի կետերը: ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի խոսքով՝ իրավիճակը սեպտեմբերից հետո միայն ավելի է վատթարացել: ՌԴ-ում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Սվեն Հիրդմանը կարծում է, որ ստեղծված պայմաններում լիակատար եվրաասոցացման համար տարիներ կպահանջվեն, համենայն դեպս, քանի դեռ չի կարգավորվել ՌԴ-ի, Ուկրաինայի ու ԵՄ-ի հակամարտությունը: Այսպիսով՝ դեռևս վաղ է խոսել ԵՄ-ի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի մասին:

Անի Գասպարյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами