«ԿԳԲ-ի պադվալը անկախ և ինքնիշխան Հայաստանի խայտառակությունն է». Էդմոն Մարուքյան
БЛОГԱզգային անվտանգության ծառայության շենքի մոտ քարոզարշավ իրականացնելու ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ ԱԱԾ մեկուսարանը՝ հանրային խոսույթում հայտնի «ԿԳԲ-ի պադվալը», չի համապատասխանում միջազգային չափանիշներին և պետք է փակվի։
Մարուքյանի խոսքով՝ Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափանիշներով այդ հաստատությունը վաղուց պետք է դադարեցրած լիներ գործունեությունը։
«Այն պետք է փակվեր դեռ Ռոբերտ Քոչարյանի իշխանության ժամանակ, երբ Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ շարունակվում էր եվրոպական ինտեգրումը, ապա՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Սակայն մինչ օրս այն շարունակում է գործել, և այնտեղ պահվում են քաղբանտարկյալներ»,- նշել է նա։
«ԱԱԾ-ի արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ են գործակալական և տեղեկատվական ցանցեր, սակայն այսօր որևէ մեկը չի ցանկանա համագործակցել մի կառույցի հետ, որի գաղտնի տվյալները կարող են հայտնվել քաղաքական ղեկավարի կամ մամուլի ձեռքում»,- նշել է Կարպիս Փաշոյանը։
Մարուքյանը, անդրադառնալով գաղտնալսումների թեմային, հայտարարել է, որ Հայաստանում խախտվում է քաղաքացիների անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։
«Մարդկանց հետապնդում են միայն այն ժամանակ, երբ նրանք վտանգ են ներկայացնում Նիկոլ Փաշինյանի համար»,- ասել է նա։
Ամփոփելով՝ Մարուքյանը վստահություն է հայտնել, որ քաղաքական բանտարկյալները շուտով ազատության մեջ կլինեն։
Գրառումը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ֆեյսբուքյան էջից



