Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Ոստիկանների հետ միևնույն համատեքստում գործած պատգամավորը չի ուզում նրանց հետ միևնույն աթոռին նստել (տեսանյութ)

ВИДЕО

Ելենա Օվսյաննիկովան ընդդեմ ՀՀ ոստիկանության, ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանի, ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանի և ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի՝ պատվին, արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջի մասին քաղաքացիական գործով հայցի հարուցման պահից պատգամավոր Էդմոն Մարուքյանն անհանգստություն է ցուցաբերում ոստիկանության հետ միևնույն՝ պատասխանողի աթոռին հայտնված լինելու հանգամանքից և ջանում իր դեմ ներկայացված հայցն առանձնացնել ոստիկանության դեմ հայցից:

Ինչպես վերջին նիստում էլ պարզվեց՝ պատգամավորի մտահոգությունն այն է, որ իր անունը չկապվի Բաղրամյանի ցույցերի, դրանց ընթացքում ոստիկանության գործողությունների և, առհասարակ, ոստիկանության հետ: Մարուքյանի մասով գործը ոստիկաններից առանձնացնելու վերաբերյալ միջնորդության մեջ ի թիվս այլ պատճառաբանությունների՝ պատգամավորի ներկայացուցիչը մասնավորապես պնդում էր, որ Մարուքյանի գործողություններն ու նպատակը ոստիկանության հետ նույնը չեն եղել Բաղրամյանի ցույցերի ժամանակ և որ հասարակության մեջ պատգամավորի դերը տարբեր է ոստիկանության դերից: Հայցվորի ներկայացուցիչները, սակայն, դատարանի ուշադրությանը հրավիրեցին, որ հասկանալի է՝ դա միգուցե ցանկալի արդյունք է Մարուքյանի համար, բայց արդարադատության շահն ու գործի հանգամանքները լրիվ այլ իրավիճակ են ստեղծում, և եթե նույնիսկ Մարուքյանի մասով փորձ արվի գործն անջատել այլ վարույթում, միևնույնն է, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերը պետք է քննարկվեն, որոնց կապակցությամբ Մարուքյանը կատարել է իր արտահայտություններն ու հրապարակումները: Դատավորը մերժեց Մարուքյանի մասով գործը ոստիկաններից առանձնացնելու միջնորդությունը և միաժամանակ հաստատված համարեց, որ «հայցադիմումով մատնանշված հանգամանքները տեղի են ունցել հունիսի 23-24 իրադարձությունների համատեքստում»:

Բացի այն, որ անկախ պատգամավորի և ոստիկանների գործողությունները բոլորը միևնույն՝ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Էլեկտրիկ Երևան» շարժման համատեքստում են իրականացվել, ըստ Ելենա Օվսյաննիկովայի ներկայացուցիչներ Լուսինե Հակոբյանի և Տիգրան Եգորյանի՝ ոստիկանության երկու բարձրաստիճան պաշտոնյաներն ու պատգամավոր Մարուքյանն ամենևին էլ պատահական չէ, որ փորձել են խաղարկել սլավոնական արտաքինով կնոջ ներկայությունը ցույցի վայրում, այլ օգտագործել են այն Արևմուտքի կողմից Ուկրաինայում օգտագործված «մայդանային» սցենարով, որպեսզի նվազեցնեն օրեցօր ավելացող ցուցարարների թիվը, ինչպես նաև վարկաբեկեն բողոքի ցույցի ակտիվ մասնակիցներին: Իսկ որ Մարուքյանի և ոստիկանության գործողությունները համակարգված են եղել, փաստաբանները չեն կարող զերծ մնալ նման կասկածից, քանի որ և՛ պատգամավորը, և՛ ոստիկանները Ելենային մեղադրել են սադրիչ լինելու մեջ:

Փաստաբան Լուսինե Հակոբյանը, մեկնաբանելով նաև պատգամավոր Մարուքյանի՝ իր մասով գործն անջատելու և առանձին վարույթում քննելու միջնորդությունը, նկատում է. «Հասկանալի է, որ ոստիկանության վարկանիշն այնպիսին է, որ Մարուքյանը, լինելով ԱԺ պատգամավոր, չի ցանկանում ասոցացվել ոստիկանության հետ, հանդես գալ միևնույն գործի շրջանակներում, նրանց հետ նստել միևնույն նստարանին՝ իր ներկայացուցչի միջոցով թեկուզև, բայց գտնում ենք, որ դա անհրաժեշտ և բավարար նախապայման չէ հայցերն առանձնացնելու համար, մանավանդ որ խոսքը վերաբերում է միևնույն միջադեպին, ինչպես հիմնավորեցինք դատական նիստով և այդ միջադեպի առնչությամբ պատասխանողներից յուրաքանչյուրի տված արձագանքին»:

Ի դեպ, հայցվոր կողմն ավելացրել է Մարուքյանի դեմ հայցապահանջը` 1 միլիոնից հասցնելով 2 մլն ՀՀ դրամի՝ պայմանավորված հայցադիմումին նրա կողմից ներկայացված պատասխանով: Իշխանական ուժերի հետ միևնույն համատեքստում գործողություններից հետո, սակայն, պատասխանով փորձ է արվել «արդարացնել» պատգամավորին: Այսպես՝ նշված է, թե Մարուքյանը Ելենային «հարբեցող» կամ «հարբած» չի անվանել, նրա գրառումը վերաբերել է ընդհանրապես այդ պահին զգացած ալկոհոլի հոտին: «Ալկոհոլի հոտը կարող է զգացվել ոչ միայն հարբած լինելու պատճառով, այլև այլ պատճառներով, որոնք տվյալ պարագայում անհնար է բացահայտել, օրինակ՝ ցուցարարների հոծ բազմության մեջ, որտեղ կանգնած էր նաև հայցվորը, հնարավոր է մեկ այլ անձ է ալկոհոլային խմիչք օգտագործած եղել, որի պատճառով ալկոհոլի հոտ է զգացվել այն կողմից, որտեղ գտնվել է Օվսյաննիկովան»,- նշված է Մարուքյանի պատասխանում:

Մյուս ձևակերպման հետ կապված, թե Մարուքյանն իր «Ֆեյսբուքում» ոչ թե գրել է, որ սադրանք է կանխել, այլ «մի թեթև պրովոկացիա», այդ գրառմամբ էլ ոչ թե Ելենայի անձի կամ նրա կատարած գործողությունների մասին է խոսել, այլ նկատի է ունեցել իրավիճակը, պահը և վայրը, որտեղ հայտնվել է Ելենան, և այլն: Ելենա Օվսյաննիկովայի ներկայացուցիչները սա դիտարկում են որպես ծաղր իրենց վստահորդի նկատմամբ, քանի որ Ելենային պատճառված բարոյական վնասը մեղմելու որևէ ջանք այդպես էլ չի գործադրվել, դեռ մի բան էլ հակառակն է արվել Մարուքյանի կողմից:

«Փոխարենը ուղղակի անողջամիտ բացատրություններ են տրված, թե պրովոկացիա ասելով նա տեղ է նկատի ունեցել, այլ ոչ մարդու, կամ նրա վրայից ալկոհոլի հոտ ասելով՝ նկատի չի ունեցել, որ նա հարբած է եղել, այլ որ միգուցե կանգնած է եղել ինչ-որ մարդկանց կողքին, որոնք ալկոհոլ էին օգտագործել, և գուցե հենց այդ պատճառով այդ հոտը անցել է նրան … և այլն, այս կարգի անողջամիտ բացատրությունները մեր կարծիքով ծաղր են մեր վստահորդի նկատմամբ: Դա է պատճառը, որ մենք փոփոխել ենք հայցապահանջը»,-ասում է Լուսինե Հակոբյանը:

Ադրինե Թորոսյան

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами