ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ոչնչացրել Է ԻՊ-ի ավելի քան 26 հազար զինյալների
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Սիրիայում եւ Իրաքում իրականացրած ավիահարվածների արդյունքում ոչնչացրել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 26 հազար զինյալների: Այդ մասին, հաղորդել Է ամերիկյան CNN հեռուստաընկերությունը:
Վարչակազմի նրա աղբյուրի պնդմամբ, Վաշինգտոնում այս գնահատումները համարում են հավաստի:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն Իրաքում իսլամիստների դիրքերն սկսել են ռմբակոծել 2014 թվականի օգոստոսի 8-ից, իսկ Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ից: Իրաքում ամերիկյան օդուժի հետ միասին մարտական գործողություններին մասնակցել են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Կանադայի, Նիդեռլանդների եւ Ֆրանսիայի, Սիրիայում՝ Ավստրալիայի, Բահրեյնի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Կանադայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Ֆրանսիայի ինքնաթիռները:
ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեփերը փետրվարի 12-ին Մյունխենի՝ անվտանգությանը նվիրված ամենամյա միջազգային խորհրդաժողովում հայտարարել Է, որ «2012 թվականին հակամարտության սկսվելուց ի վեր Սիրիա զինյալներ են ժամանել առնվազն 120 երկրներից»: Խոսքն «առնվազն 38,2 հազար օտարերկրյա զինյալների մասին Է», ներառյալ «6,9 հազարը՝ Արեւմուտքի պետություններից», ճշտել Է Քլեփերը: Նա նաեւ ասել Է, որ ներկայացնում Է դրա վերաբերյալ հատուկ ծառայությունների «ամենավերջին գնահատումները», աղորդել Է ՏԱՍՍ-ը:



