Ողբերգություն հայ ընտանիքում. Մայրը կրшկել է ամուսնուն, ապա երեխաներին, այդ թվում 6 օրական փոքրիկին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լոս Անջելեսի Նորթ Հիլզ շրջանում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ առանձնատներից մեկում հայտնաբերվել են երկու մեծահասակների և երկու երեխաների դիեր։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ բոլոր զոհերը ստացել էին հրազենային վնասվածքներ, իսկ դեպքը նախնական տվյալներով դիտարկվում է որպես սպանություն-ինքնասպանություն։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով People-ին։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 27-ի երեկոյան։ Ոստիկանությունը ահազանգ է ստացել կրակոցների մասին և ժամանել Լոնդելիուս փողոցում գտնվող տուն, որտեղ էլ հայտնաբերել է չորս զոհերին։ Իրավապահները հայտնել են, որ այլ կասկածյալներ չեն որոնվում, քանի որ քննության հիմնական վարկածը ընտանեկան ողբերգությունն է։
NBC Լոս Անջելես-ի փոխանցմամբ՝ զոհերից երեքի ինքնությունը արդեն հաստատվել է․ նրանք են 31-ամյա Խաժակ Բասմաջյանը, 2-ամյա Ալեք Բասմաջյանը և ընդամենը 6-օրյա Էլլա Բասմաջյանը։ Կնոջ ինքնությունը պաշտոնապես դեռ չի հրապարակվել։ Նախնական տվյալներով՝ քննիչները ենթադրում են, որ հենց կինը կրակել է ընտանիքի անդամների վրա, ապա ինքնասպան եղել։
Դեպքը մեծ ցնցում է առաջացրել թաղամասում։ Հարևանները նշել են, որ ընտանիքից երբևէ աղմուկ կամ խնդիրներ չեն նկատել։ Տան մոտ ծաղիկներ են թողել, իսկ հոգեբանական աջակցության խմբերը աշխատել են հարազատների և բնակիչների հետ։
Հետևեք մեզ՝ այստեղ



