Սիրիական բանակը ապստամբներից ազատագրել է Լաթաքիայի ռազմավարական քաղաքը
МЕЖДУНАРОДНОЕՍիրիական բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ իրանցի աշխարհազորյաինների մասնակցությամբ իրենց հաջողվել է խռովարարներից ազատագրել Քինսաբբուն՝ վերջին քաղաքը, որը խռովարարները շարունակում էին իրենց վերահսկողության տակ պահել Լաթաքիա նահանգի հյուսիսում:
Սիրիական կառավարական բանակը փետրվարի 18-ի առավոտյան ազատագրել է Քինսաբբու բնակավայրը, հայտնում է ՍԱՆԱ սիրիական պետական լրատվական գործակալությունը:
Զինվորները ազատագրել են նաեւ այն փայտաշեն ամրոցը, որը քաղաքից քիչ հյուսիս է գտնվում:
Քինսաբբուի համար մարտերը մի քանի օր են տեւել: Նախօրեին իրանական Fars գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական բանակում իր աղբյուրներին, հայտնել էր, որ Ասադի զորքերին հաջողվել է փակել այս տարածքում մատակարարման ուղիները, վեց կիլոմետրով մոտենալով Թուրքիայի հետ սահմանին:
Կառավարական զորքերի հարձակումը Լաթաքիա նահանգում սկսվել է այն բանից հետո, երբ այս տարածքում ահաբեկչական խմբավորումների դիրքերին օդային հարվածներ են սկսել հասցնել Ռուսաստանի ՕՏՈւ-երը: Դրա շնորհիվ Բաշար Ասադի կողմնակիցներին հաջողվել է ազատագրել մի շարք քաղաքներ, որոնք զինյալները գրավել էին 2013-2015թթ .:
Այս պահի դրությամբ Իսլիբ նահանգի մեծ մասը գտնվում է «Ջեբհաթ ան Նուսրա» եւ այլ ծայրահեղական խմբավորումների վերահսկողության տակ, որոնք ուզում են գահընկերց անել նախագահ Բաշար Ասադին:



