Լուկաշենկոն ինձ պատմել է Մակրոնի հետ իր զրույցի մասին․ Պուտին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն պատմել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ զրույցի բովանդակության մասին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ռուսաստանի առաջնորդը կարծում է, որ մանրամասները հրապարակելը տեղին չէ։
Բելառուսի և Ֆրանսիայի նախագահները մայիսի 24-ին հեռախոսազրույց են ունեցել։
«Ալեքսանդր Գրիգորիևիչը իսկապես ինձ հետ կիսվել է Ֆրանսիայի նախագահի հետ իր զրույցի բովանդակությամբ, բայց ես համարում եմ՝ տեղին չէ հիմա դրա մասին խոսելը, քանի որ, վերջիվերջո, դա երկու նախագահների միջև հեռախոսազրույց էր։ Եվ եթե Ալեքսանդր Գրիգորիևիչը դա արել է, կարծում եմ, որ նա դա արել է՝ հիմնվելով այն փաստի վրա, որ Ֆրանսիայի նախագահը նույնպես ցանկացել է, որ նա դա անի։ Բայց ես չգիտեմ՝ իրավունք ունե՞մ արդյոք բացահայտելու նրանց զրույցի բնույթը կամ այն, ինչ Լուկաշենկոն ինձ փոխանցել է», - լրագրողներին ասել է Պուտինը։
Հետևեք մեզ՝ այստեղ



