Ереван, 17.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար․ Սուրեն Սուրենյանց

ПОЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իշխանության «հարամության» սցենարները։ Գրել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

««Անկախ դիտորդ» դաշինքը իշխանության զավթման փորձի և փողերի լվացման վերաբերյալ հաղորդում է ներկայացրել Դատախազություն՝ հղում անելով վերջին շրջանում հրապարակված օտարերկրյա դեղին մամուլի  և դրանց հիմա վրա վերլուծություններ սարքած այլ լրատվամիջոցների մի շարք հետաքննությունների։ Դիտորդական այս առաքելությունը  ղեկավարում է ոչ անհայտ Դանիել Իոաննեսյանը։ Դեռևս ընտրարշավից 3-4 ամիս առաջ հիմանական ընդդիմադիր շրջանակներում, մամուլում, Երևանի սրճարաններում ակտիվ քննարկվում էր, որ հենց Փաշինյանը տեսնի, որ պարտվում է՝ Դանիել Իոաննիսյանը կդիմի իրավապահներին և իշխանությունը կգնա, այսպես կոչված, Մոլդովոկան սցենարով։ Կարծես թե պրոցեսը սկսվում է։ Բոլոր հարցումներով ընդդիմադիր 3 կամ  4 ուժերը ապագա ԱԺ-ում կազմում եմ կոալիցիա, հետևաբար նոր կառավարություն։ Հենց սա է  իշխանությանը  դրդում գնալ ճակատագրական սխալին՝ ներդնելով «մոլդովական սցենարը» կամ, ավելի ճիշտ, ընտրությունների «հարամությունների» համակարգը։

Հարամություն համար 1

Իշխանությունը քաղաքական որոշում է կայացնում առաջատար երեք ուժերից մեկին դուրս թողնել ընտրական գործընթացից։ Մեր մյուս երկու գործընկերների հարցը քննարկելը կոռեկտ չենք համարում, սակայն եթե թիրախը լինի ԲՀԿ-ն, ապա մեր արդեն բավարար մոտիվացված, կազմակերպված և բարձր քաղաքական էներգիա ունեցող ընտրազանգվածը՝ խարիզմատիկ  առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մեկ կոչով կկենտրոնանա մյուս ազդեցիկ ընդդիմադիր ուժերի շուրջ։ Այսինքն՝ մենք ունենք նաև գործողությունների պլան Բ։ ԲՀԿ ձայները չեն փոշիանա, դրանք կգնան 1-2  ուժի, ու ապագա ԱԺ-ում 3 ընդդիմադիր խմբակցությունները կկազմեն նոր կառավարություն։ Նման պայմաններում ընդհանուր գործը չի տուժի։ Ուղղակի երկրում մթնոլորտը կդառնա էլ ավելի արմատական։

Հարամություն համար 2

Ընտրական գործընթացից դուրս են թողնվում երկու ազդեցիկ ընդդիմադիր ուժեր։ Սա արդեն մոլդովական սցենարի առավել կոշտ և վտանգավոր կիրառումն է։ Սա կնշանակի, որ ընտրություններ փաստացի տեղի չեն ունեցել, և կստեղծի խոր քաղաքական ճգնաժամի բոլոր նախադրյալները։ Բնական պատասխանը լինելու է հասարակական լայն դիմադրությունը և հայկական հեղափոխությունը։ Իշխանության համար սա կարող է թվալ իրավիճակը վերահսկելու միջոց, սակայն իրականում նման քայլերը միայն արագացնելու են քաղաքական փոփոխությունների գործընթացը։ Ժողովրդի ընտրության իրավունքի սահմանափակումը երբեք չի դարձել որևէ իշխանության երկարաժամկետ պահպանման երաշխիք։ Մենք հասկանում ենք, որ իշխանությունը մի պահից դադարում է սառը մտածել։ Հանրային դժգոհությունն աճում է, իսկ վարչական ռեսուրսի հնարավորություններն այլևս չեն ապահովում նախկին արդյունքը։ Սակայն նույնիսկ այս իրավիճակում նա դեռևս ունի  հնարավորություն՝ չգնալ նոր ճակատագրական և անշրջելի սխալների ճանապարհով։ Եթե Փաշինյանը պարտվում է, ապա պետք է հեռանա իշխանությունից քաղաքական և ժողովրդավարական ճանապարհով։ Անվտանգության բոլոր երաշխիքներով։ Եթե առանց հարամությունների վերարտադրվում է, ապա պետք է գնա ներքին երկխոսության և երկրում լարվածությունը թուլացնելու միակ խելամիտ ճանապարհով։ Եթե, սակայն, նա ընտրի «հարամությունների», կեղծիքների, ռեպրեսիաների ճանապարհը, ապա գուցե կարողանա շատ կարճ ժամանակով երկարաձգել իր իշխանության կյանքը։ Բայց այդ դեպքում դրա ավարտը կլինի շատ ավելի ծանր, շատ ավելի անկանխատեսելի և շատ ավելի տխուր՝ ինչպես իր, այնպես էլ երկրի համար։

Մի փոքր եղբայրական Մոլդովայի  մասին

Բնակչության ճնշող մեծամասնությունը նաև Ռումինիայի քաղաքացի է, որը ԵՄ անդամ է, սահմանակից է այդ երկրին և տնտեսական ու  բոլոր այլ առումններով խորը ինտեգրացիայի մեջ է։ Սա մեր և Մոլդովայի մեծագույն տարբերությունն է, հետևաբար սցենարի հետևանքների տարբերությունը։  Մոլդովայում դատարանը մեկ տարի հետո ընդունեց, որ հակաօրինական էր քաղաքական ուժին ընտրություններից դուրս թողնելը։ Հայաստանի պարագայում Մոլդովական սցենարը կունենա այլ անուն. խորը ճգնաժամի կամ թուրքական կլանման սցենար»,-գրել է նա։

Հետևեք մեզ՝ այստեղ

При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»